[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Ֆորում » Թեմատիկ ֆորում » Գիտություն / Մշակույթ » Աշխարհի 7 հրաշալիքները
Աշխարհի 7 հրաշալիքները
ArtakԱմսաթիվը: Շաբաթ, 05.02.2011, 10:23 | Հաղորդագրություն # 1
Շարքային
Խումբ: Օգտագործողներ
Հաղորդագրություններ: 1
Մրցանակներ: 2
Համբավ: 0
Կարգավիճակ: Օֆլայն
Այսպես են անվանում հին ժամանակներում փառաբանված շինություններն ու արձանները։ Բոլորս էլ գիտենք« որ դրանք 7-ն են։ Ցավոք« մարդկային մտքի և հմուտ ձեռքերի այդ հրաշալի ստեղծագործություններից մեզ հասել են միայն եգիպտական բուրգերը (զուր չեն ասում« թե նրանցից վախենում է միայն ժամանակն ինքը¤։ Այդ իսկ պատճառով գիտնականները որոշել են կազմել մեր ժամանակների աշխարհի 7 հրաշալիքների նոր խումբ։
Մոտ ապագայում արդեն որոշված կլինեն ճարտարապետական այն գործերն ու նմուշները« որոնք կարժանանան մեր ժամանակների աշխարհի նոր 7 հրաշալիքներից մեկը համարվելու պատվին։ Այս հարցով զբաղվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ կոմիտեն« որը ղեկավարում է շվեյցարացի հայտնի ճանապարհորդ« կինեմատոգրաֆիստ Բեռնար Վեբեռը։ Ի դեպ« աշխարհի նոր հրաշալիքի կոչմանը հավակնող 21 ՙթեկնածուների՚ ցուցակն արդեն պատրաստ է։ 21-ից պետք է ընտրվեն միայն 7-ը։ Հրաշալիք կոչմանը արժանանալու համար պայքարելու են՝ Ակրոպոլիսը (Հունաստան¤, Գրանդե քաղաքի Ալգամբռա պալատը (Իսպանիա¤, Անգկոռ-Վատ տաճարը (Կամբոջա¤, Չիչեն-Իցե բուրգը (Մեքսիկա¤, Քրիստոսի արձանը (Ռիո դե Ժանեյրո¤, Կոլիզեյը (Հռոմ¤, Պասկի կղզու արձանները (Խաղաղ օվկիանոսի արևելյան մաս¤, Էյֆելյան աշտարակը (Փարիզ¤, Մեծ պատը (Չինաստան¤, սուրբ Սոֆիայի տաճարը (Կոնստանդնուպոլիս¤, Ինկերի քաղաք Մաչու-Պիկչուն (Պերու¤, Սիդնեյի օպերայի շենքը, Թաջ Մահալ տաճարը (Հնդկաստան¤, Կիոմիցու տաճարը (Կիոտո¤, Նեյշվանշտեյն դղյակը (Գերմանիա¤, Պետրոսի քաղաքը (Հորդանան¤, Ազատության արձանը (Նյու Յորք¤, Սթոուն հենջը (Մեծ Բրիտանիա¤, Տիմբուկտուն (Մալի¤, Վասիլի Բլաժենու մայր տաճարը (Մոսկվա« Կարմիր հրապարակ¤, Քեոփսի բուրգը (Եգիպտոս¤։
Այս 21 ՙթեկնածուների՚ համար կարելի է նաև քվեարկել հանձնաժողովի վեբ կայքում (www.new7wonders.com), որտեղ կարող եք նաև ստանալ լրացուցիչ տեղեկություններ ինչպես հին« այնպես էլ նոր աշխարհի հրաշալիքների մասին։ Այսպիսով՝ աշխարհի նոր 7 հրաշալիքների որոշման այս ակցիային կարող է մասնակցել աշխարհի ցանկացած բնակիչ։
Արդյունքների ամփոփումը և աշխարհի նոր 7 հրաշալիքների կազմի հրապարակումը տեղի կունենա 2007թ. հուլիսի 7-ին (07.07.07¤ Լիսաբոնում։
Իսկ մինչ այդ ամերիկյան ABC հեռուստաալիքը և USA Today թերթը սկսել են իրենց սեփական արշավը՝ աշխարհի 7 նոր հրաշալիքներն ընտրելու նպատակով։ Այսպես՝ USA Today թերթը հրապարակում է թեմատիկ հոդվածներ« իսկ Good Morning, America (ՙԲարի լույս« Ամերիկա՚¤ հաղորդաշարը (ABC հեռուստաալիք¤ ցուցադրում է ռեպորտաժներ աշխարհի նոր 7 հրաշալիքների մասին։ Վերջերս նրանք ավարտել են իրենց համատեղ նախաձեռնությունն ու ներկայացրել են իրենց հնարավոր տարբերակը։ Այսպիսով« ըստ ամերիկյան տարբերակի՝ նոր հրաշալիքների շարքում հնարավոր է հայտնվեն Տիբեթի Պոտալա պալատը, Երուսաղեմի Հին քաղաքը, բևեռային սառույցները, Հավայան կղզիների ազգային ծովային պարկը« որն ի դեպ ամենամեծ պահպանվող գոտին է աշխարհում՝ 140 հազար քառակուսի մղոն տարածքով։
Հիշեցնենք« որ սա միայն ամերիկյան տարբերակն է։ Իսկ աշխարհի 7 նոր հրաշալիքները մեզ հայտնի կդառնան միայն 2007թ. հուլիսի 7-ին։
ՀՌԻՓՍԻՄԵ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Հ. Գ.- Մինչ կընտրվեն և հայտնի կդառնան աշխարհի 7 նոր հրաշալիքները« կարելի է ևս մեկ անգամ վերհիշել աշխարհի ՙհին՚ 7 հրաշալիքները« որոնք մեզ ծանոթ են դեռ դպրոցական տարիներից` Արտեմիսի տաճարը« Հալիկառնասի դամբարանը« Զևսի արձանն Օլիմպիոսում« Հռոդոսի կոթողը« Ալեքսանդրիայի փարոսը« եգիպտական բուրգերը և Շամիրամի կախովի այգիները Բաբելոնում։ applause


Հաղորդագրությունը վերափոխել է Artak - Շաբաթ, 05.02.2011, 10:24
 
adminԱմսաթիվը: Շաբաթ, 05.02.2011, 10:30 | Հաղորդագրություն # 2
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
Ակրոպոլիս
Աթենք քաղաքի ամենաբարձր տափարակն է` 156 մ բարձրությամբ բնական մի ժայռահարթակ, որը հին աքեյացիներն ընտրել են որպես բնական պատվանդան պաշտամունքային կոթողները վեր խոյացնելու համար։ Անտիկ դասական շրջանում այստեղ կառուցվել են հույների հիմնական պաշտամունքային շինությունները, որոնցից գլխավորն ու ամենամեծը Պարթենոն տաճարն է։ Սակայն պեղումների ընթացքում պարզվել է, որ այս տարածքը բնակեցված է եղել դեռևս 6 հազ. տարի առաջ` նեոլիթյան դարաշրջանում և ի սկզբանե ընկալվել է որպես Սրբազան բարձունք։ Այստեղ են գտնվում Նիկե Ապտերոսի տաճարը, ինչպես նաև հայտնի Էրեխթեոնի տաճարը` իր հռչակավոր մարդաֆիգուր հարավային ճակատի սյունաշարով, և հնում այստեղ էր կանգնեցված մեծն Ֆիդեասի կողմից ստեղծված Աթենաս Պրոմախոսի բրոնզաձույլ քանդակը (որն, ավաղ, չի պահպանվել)։
Ակրոպոլիսի հանդիսավոր մուտքը կոչվում է պրոպիլեյներ` սյունազարդ, երկթեք տանիքով միջանցիկ պորտալ, որը երկու կողմերից պարփակվում է ևս սյունազարդ շինություններով։ Հնում այստեղ զետեղված էր Պինակոտեկը` ազգային պատկերասրահը և ազգային գանձարանը։
Կցում: 5345966.jpg (32.2 Kb)


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
adminԱմսաթիվը: Շաբաթ, 05.02.2011, 10:45 | Հաղորդագրություն # 3
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
Չիչեն Իցա
Չիչեն Իցան (իսպ. Chichén Itzá, ացտ. Chichen Itzā) մայաների դիվանագիտական և մշակութային կենտրոնն էր Յուկաթան թերակղզու հյուսիսում, Մեքսիկա։ Սուրբ քաղաք Իցան գտնվում է Յուկաթանի մայրաքաղաք Մերիդայից մոտ 75 մղոն հեռավորության վրա դեպի արևելք։
Կցում: 4769182.jpg (10.5 Kb)


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
adminԱմսաթիվը: Շաբաթ, 05.02.2011, 10:54 | Հաղորդագրություն # 4
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
Քրիստոսի արձանը:
Կորկովադո բարձր սարից աննկարագրելի տեսարան է բացվում` Կոպակաբանա ափը, «Շաքարե գլուխ» կոչվող պիկը եւ Ռիո դե Ժանեյրո անունով հեքիաթային քաղաքը: Սա քաղաքի հենց այն կետն է, որտեղից պարզապես հնարավոր չէ տեսնել աշխարհի մերօրյա եւս մեկ հրաշալիքը` Հիսուսի արձանը: Ինչո՞ւ: Որովհետեւ այս կետն անմիջապես արձանի ոտքերի մոտ է: Քաղաքի որ կետից էլ նայում ես արձանին, թվում է` Հիսուսն իջնում է երկնքից: Նա բացել է ձեռքերը` էլի ու էլի ներելով մեզ ու մեր մեղքերը:
Կցում: 7952949.jpg (25.1 Kb)


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
adminԱմսաթիվը: Շաբաթ, 05.02.2011, 10:55 | Հաղորդագրություն # 5
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
Թաջ-Մահալ:
Թաջ-Մահալի մասին ասում են. «Սա ճարտարապետության նկատմամբ ունեցած սիրո մարմնացումն է»: Բացի դրանից` այն անվանում են «աննկարագրելի գեղեցկության հուշարձան», «մարմարի մեջ արձանացած պոեմ կամ երազանք», «Հնդկաստանի մարգարիտ»: Ու իսկապես բավական է նայել Թաջ-Մահալի նկարին, ու հասկանում ես` բառերով ամեն ինչ արտահայտել հնարավոր չէ:
Կցում: 8232653.jpg (32.0 Kb)


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
adminԱմսաթիվը: Շաբաթ, 05.02.2011, 11:00 | Հաղորդագրություն # 6
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
Պետրա:
Անապատում «մոլորված» վարդագույն քաղաք ժայռերում, որը Հորդանանի ամենատեսարժան վայրն է համարվում: Ո՞րն է դա. իհարկե Պետրան է: Մինչեւ վերջերս այս քաղաքով հետաքրքրվում էին միայն պատմաբաններն ու նրանք, ովքեր հույս ունեին քաղաքի ավերակներում գանձեր գտնել: Բայց 07.07.07-ին իրավիճակն ամբողջովին փոխվեց, ու Պետրայի մասին կրկին լսեց ամբողջ աշխարհը:
Կցում: 0718160.jpg (34.5 Kb)


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
adminԱմսաթիվը: Շաբաթ, 05.02.2011, 11:04 | Հաղորդագրություն # 7
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
Կոլիզեյ
«...Այն կանգնած էր, ինչպես հնագույն Աստված` ողողված ծագող արեւի լույսերով: Ճնշող լռությունը տեւեց մի քանի վայրկյան, իսկ հետո ասպարեզը դղրդաց ճիչերից: Հանդիսատեսը արյան ծարավ ուներ. 5000 մարդ էր հավաքվել գլադիատորական մրցամարտի ականատես լինելուն: Կոլիզեյն այսօր նորից բագին կդառնա բարբարոսական զոհաբերությունների համար: Եւ այսպես կլինի միշտ . . .»
Կցում: 6931714.jpg (19.6 Kb) · 2754082.jpg (17.7 Kb) · 5198601.jpg (17.7 Kb) · 0127308.jpg (23.5 Kb) · 2568665.jpg (15.4 Kb)


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
adminԱմսաթիվը: Շաբաթ, 05.02.2011, 11:06 | Հաղորդագրություն # 8
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
Ինկերի «կորած քաղաք» Մաչու-Պիկչու: Ինկերի ու ացտեկների հնագույն քաղաքակրթությունները վաղուց արդեն չկան: Ու նրանց կողմից ստեղծված շատ քիչ հուշարձաններ ու կոթողներ են մնացել:
Ներկայումս ջունգլիներում հրաշքով պահպանված քաղաքները համաշխարհային ժառանգություն են համարվում եւ պահպանվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:
Կցում: 1995150.jpg (30.7 Kb)


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
adminԱմսաթիվը: Շաբաթ, 05.02.2011, 11:09 | Հաղորդագրություն # 9
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
Իսկ այժմ ներկայացնենք այն կառույցները, որոնք, բազմաթիվ «մրցակիցներից» առաջ անցնելով, այսուհետ կկոչվեն աշխարհի յոթ նոր հրաշալիքներ:
Չինական մեծ պատ: Բոլոր ժողովուրդներն ունեն իրենց խորհրդանիշները. ամերիկացիների համար Ազատության արձանն է, ֆրանսիացիների համար` Էյֆելյան աշտարակը, ռուսներինը Կրեմլն է, հայերինն էլ` միգուցե Մասիս սարը (ես հասկանում եմ, որ բիբլիական լեռը ձեռակերտ կառույց չէ, բայց որքան էլ փորձեցի` առավել հարմար խորհրդանիշ չգտա): Իսկ ահա չինացիների մասին խոսելիս միանգամից պատկերացնում ենք Չինական մեծ պատը: Այս հնագույն կառույցը կարող էր իր տեղը գտնել նաեւ անտիկ շրջանի յոթ հրաշալիքների ցանկում, բայց Փիլիոնը, չգիտես ինչու, շրջանցել էր այն: Այժմ «պատմական անարդարությունը» շտկվել է: Չինական մեծ պատն իր արժանի տեղն է զբաղեցրել աշխարհի յոթ նոր հրաշալիքների ցանկում:


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
Ֆորում » Թեմատիկ ֆորում » Գիտություն / Մշակույթ » Աշխարհի 7 հրաշալիքները
  • Страница 1 из 1
  • 1
Поиск: