Մարդու հրեշտակը ժամանակն է:

Շիլլեր

 

Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է:

Լեոնարդո

 

Բացականերին գովում են առանց շողոքորթության:

Գրասե

 

Ոչ մի բանում հապաղելն այնքան օգտակար չէ, որքան զայրույթի պահին:

Պուբլիլիոս Սիրոս

 

Կյանքում, եթե անգամ բարձր դիրք ես զբաղեցնում, բոլորի հետ հավասարի նման եղիր:

Մենանդրոս

 

Սովը լինում է տարբեր.ամեն մարդու պետք է իր հացը:

Ռ.Ռոման

 

Բանականության լույսը լուսավորում է, ոչ թե տաքացնում:

Ռ.Ռոման

 

Սիրո առարկայի ներկայությամբ համրանում են ամենահամարձակ Շրթունքները,և չասված են մնում հատկապես այն, ինչ այնքան ցանկալի էր ասել:

Շեքսպիր

 

Խելացի մարդը հասկանում է, որ ավելի լավ է գայթակղությանը դիմակայի, քան հետո նրա դեմ պայքարի:

Լառոշֆուկո

 

Երջանկությունն առողջության նման է, երբ այն չես նկատում, նշանակում է` այն կա:

Տուրգենև

 

 
 

Հանցանքներ կան, որոնք իրենց փայլով, ծավալով և բացառիկությամբ մեր աչքին դառնում են ներելի, նույնիսկ պանծալի. պետական գանձերի կողոպուտը անվանում են ճարպկություն, իսկ օտար հողերի անարդար զավթումը՝ նվաճում:

Լառոշֆուկո

 

Ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է:

Գյոթե

 

Սահմանափակ մարդիկ սովորաբար դատապարտում են այն ամենը, ինչ դուրս է նրանց մտահորիզոնի սահմաններից:

Լառոշֆուկո

 

Հիմար ցանկությունները երբեմն դաժանորեն պատժվում են իրենց իրագործումով:

Կուրց

 

Ցանկությունը մտքի հայրն է:

Շեքսպիր

 

Երջանկության իսկական արժեքը իմանում են միայն այն ժամանակ, երբ նա արդեն անհետացել է:

Զանդերս

 

Որքան էլ հաճելի, գեղարվեստորեն ու հետաքրքիր ձևավորված լինի լապտերը, նախ և առաջ այն պետք է լուսավորի:

Բալզակ

 

Մենք ամենից հաճախ երջանկություն ենք կոչում այն, ինչ ինքներս չենք փորձել:

Ֆրանս

 

Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ:

Բալզակ

 

Ավելի դյուրին է զսպել առաջին ցանկությունը, քան բավարարել բոլորը,ինչ գալիս է նրանից հետո:

Ֆրանկլին

Թերևս կարելի է ասել, որ մարդու կոչումն իր ցեղը ոչնչացնելու մեջ է` նախապես երկրագունդը կյանքի համար անպիտան դարձնելու միջոցով:

Լամարկ

 

Խոշոր ձեռնարկումների առաջին անհրաժեշտ պայմանը վստահությունն է սեփական անձի նկատմամբ:

Սեմուել Ջոնսոն

 

Մարդկային բոլոր գործերում հաստատակամությունն ուժի բարձրագույն դրսևորումն է:

Օ.Բալզակ

 

Հայաստանն այն աշխարհն է, որի առջև ոչ միայն ցանկանում ես գլուխ խոնարհել, այլև ներս մտնել, ինչպես ընդունված է արևելյան սրբավայրերում, բոբիկ ոտքերով:

Ի.Էրենբուրգ

 

Բոլոր դարերում էլ մարդիկ կյանքի դառնահամ ճաշի վրա գաղափարների համեմունքներ են ցանել, այն դարձրել առավել անմարսելի:

Ֆ.Վերֆել

 

Ավելի լավ է ոտքով սարի լանջը ելնել, քան խոսքով հասնել նրա կատարը:

Հ.Խաչատրյան

 

Դատավորները պիտի հիշեն, որ իրենց գործն օրենքը մեկնաբանելն է, այլ ոչ թե այն պարգևելը:

Բեկոն

 

Նախքան դատապարտելը միշտ պետք է մտածել, չի՞ կարելի արդյոք արդարացում գտնել:

Լիխտենբերգ

 

Չկա ավելի վնասակար կենդանի, քան օրենքներին չհետևող մարդը:

Սավոնարոլա

 

Հաճախ օրենքը թույլատրում է այն, ինչ թույլ չի տալիս պատիվը:

Սորեն

 

Խիղճը օրենքների օրենքն է:

Լամարթին

 

 
 

Այն ժողովուրդը, որ չի ուզում մեռնել, երբեք չի մեռնի.

Անատոլ Ֆրանս

 

Գրականությունը մի տաճար է, ուր կարելի է մտնել միայն մաքուր խղճով ու ազնիվ միտումներով: Իսկ երբ մարդիկ մոտենում են այդ տաճարին մանր փառասիրական տենչերով, շահադիտական նպատակներով, ամենամեծ ոճրագործությունն է, որ կատարում են ժողովրդի դեմ:

Ստեփան Շահումյան

 

Օտարախոս և օտարասպասարկու հայերը նման են այն ամպերին, որոնք ծնունդ են առնում հայոց երկնքում և գնում ու անձրևում են օտարի հողում:

Հայկ Խաչատրյան

 

Դուք ուշագրավ մի ժողովուրդ եք, որ կարողացել եք մնալ այսքան կենսունակ ու հավատարիմ ձեր ավանդույթներին, երբ ամբողջ պատմությունն ու հանգամանքները ձեր դեմ են եղել: Ինձ թվում է, որ եթե ես հայ լինեի, խորապես հպարտ կլինեի ինչպես պատմական Հայաստանով, այնպես էլ այսօրվա Հայաստանով:

Ջ.Օլդրիջ

 

Հայը պիտի ապրի հակառակ դահիճներուն և հակառակ իր աչքի տակ բուսած կորեկի: Հայը պիտի ապրի ժողովուրդների սիրազոդ շղթային մեկ ոսկի օղակն ըլլալու համար:

Դ.Վարուժան

 

Աղվեսը ինքն է սնունդ հայթայթում,
Առյուծին սնունդ տալիս է Աստված:  
Ու.Բլեյք

 

Բամբասանքը կայծակ է, իսկ կայծակը ամենից բարձր ծառերին է հարվածում:

Հայկ Խաչատրյան

 

Սուտը նման է յուղի, այն սահում է ճշմարտության վրայով:

Սենկևիչ

 

Մարդկանց մի մասը գործում է առանց խորհելու, մյուսը` խորհում է, բայց չի գործում:

Ֆոսկոլո

 

Ազգային այբուբեն իմացող և մայրենի լեզվով մտացող ու խոսող մարդու համար հայրենիքը սեփական մարմնի մի մասն է, իսկ օտարաշուրթ հայի համար անջրպետ կա իր մարմնի և հայկական հողի միջև, չնայած նա քայլում է այդ հողի վրա:

Հայկ Խաչատրյան

 

Լավ միտքը, որտեղից էլ այն վերցված լինի, անհամեմատ ավելի լավ է, քան սեփական հիմար միտքը. սա թող վիրավորանք չլինի նրանց, ովքեր ամեն ինչ փնտրում են իրենք իրենց մեջ` չդիմելով ոչ ոքի:

 

Ֆ. Լամոտ լե Վայե

 

Սիրեք ձեզ ուրիշների մեջ, քանզի ձեր կյանքն ուրիշների մեջ է և առանց ուրիշների այն ոչինչ է:

Լերու

 

Կյանքը մաքուր բոց է, մենք ապրում ենք` կրելով մեր մեջ անտեսանելի արև:

Բրաուն

 

Տիեզերքի նպատակն է ոգու զարգացումը, իսկ ոգու զարգացման առաջին պայմանը ազատությունն է:

Ռենան

 

Իմաստունը վիրավորանքների վրա ուշադրություն չի դարձնում:

Դիոգենես

 

Չկան գրքերի ընթերցանությունից ավելի էժան զվարճություններ, և չկան ավելի տևական բավականություններ:

Մ.Մոնտեգյու

 

Ինձ հետաքրքիր չէ նույնիսկ շատ օգտակար որևէ բան իմանալ, եթե միայն ես եմ այդ բանը գիտենալու: Եթե ինձ բարձրագույն իմաստություն առաջարկեին պարտադիր պայմանով, որ այդ մասին լռեի, ես կհրաժարվեի:

Սենեկա

 

Հայերի առաքինությունները խաղաղասիրության արգասիք են, իսկ թերությունները` ճնշման: Սակայն ինչպիսին էլ եղած լինի նրանց ճակատագիրը, Հայաստանը հավետ պիտի մնա որպես աշխարհի ամենահետաքրքիր երկրներից մեկը, ուր զետեղված է դրախտը, և ուր Աստված ստեղծել է մարդուն իր պատկերի մնան:

Ջ.Բայրոն

 

Եթե ինձ հարցնեին, թե Երկիր մոլորակի վրա ամենից շատ որտեղ կարելի է հանդիպել հրաշքների, ես, նախ և առաջ, Հայաստանի անունը կտայի: Ակամա ապշում ես` աշխարհի այս փոքրիկ անկյունում տեսնելով այնպիսի մարդկանց, որոնք կարող էին լինել ամբողջ աշխարհի հպարտությունն ու զարդը:

Ռ.Քենթ

 

Ինչ էլ լինի հայ ազգի բախտը (իսկ նա տխրագին է), ինչ էլ սպասի նրան ապագայում, իրենց` հայերի երկիրն ու ազգը կմնան ամենահետաքրքրականը աշխարհիս երեսին:

Ջ. Բայրոն

 

Չկան վատ և լավ հայրենիքներ: Չկան գեղեցիկ և ոչ գեղեցիկ երկրներ: Յուրաքանչյուր հայրենիք գեղեցիկ է յուրովի և որդիական ընկալմամբ` ամենալավն ու անկրկնելին:

Մ. Սարգսյան