Скачать картинку - 240x320

Բարելավեք մարդկանց կյանքի պայմանները, և մարդիկ ավելի 

լավը կդառնան, որպեսզի արժանի լինեն այդ պայմաններին:

Եթե Էդիոսոնը չհնարեր էլեկտրականությունը, ապա մենք մինչև հիմա ստիպված էինք

 լինելու հեռուստացույց նայել մոմի լույսի տակ:

Դժվար է ընկեր ձեռք բերել: Ավելի դժվար է կորցնել թշնամուն:

Լռությունը միակ ոսկին է, որը կանանց չի հրապուրում:

Որքան էլ հաճելի, գեղարվեստորեն ու հետաքրքիր ձևավորված լինի լապտերը, նախ և

 առաջ այն պետք է լուսավորի:

Երաժշտությունը մտածել չի կարող, բայց նա կարող է մարմնավորել միտք:

Ինչ է գիտելիք: Ոչ այլ ինչ, քան գրանցված փորձ:

Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները` փայլ: Սակայն մարդկանց

 մեծամասնությունը կարողանում է միայն փայլել, բայց ոչ կշռադատել:

Ով չի կարողանում խնայել քիչը, նա չի կարող նաև պահել շատը:

Տղամարդիկ ուշադրություն են դարձնում այն բանին, թե ինչ են մտածում իրենց մասին: Իսկ

 կանանց համար կարևոր է, թե իրենց մասին ինչ են խոսում: