[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 4
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • »
Ֆորում » Ժամանցի համար » Սեր և հարաբերություններ » ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ♥ ♥ ♥ՍԻՐՈ ♥ ♥ ♥ ՄԱՍԻՆ (Այստեղ գրում ենք սիրո մասին բանաստեղծություններ)
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ♥ ♥ ♥ՍԻՐՈ ♥ ♥ ♥ ՄԱՍԻՆ
SonaԱմսաթիվը: Չորեքշաբթի, 02.02.2011, 17:19 | Հաղորդագրություն # 1
Մայոր
Խումբ: Օգտագործողներ
Հաղորդագրություններ: 2
Մրցանակներ: 2
Համբավ: 0
Կարգավիճակ: Օֆլայն
Աչքերով հոգիս թափանցեցիր,

Ու հոգուս ամեն մի անկյուն
Քեզնով լցրեցիր,
Դու ինձ գերեցիր, դու ինձ հուզեցիր,
Ու քո ջերմ հայացքով
Հույսիս մոխիրներին նոր կյանք տվեցիր:
Ու հնչեց քնքուշ, սրտիս
մեղեդին:
Դու իմ երազներին նոր ընթացք տվեցիր,
Սավառնելու՝
Թևեր պարգևեցիր...

Добавлено (02.02.2011, 17:19)
---------------------------------------------
... Խնայում եմ ո՛չ թե սերս. Ճիշտ հասկացի՛ր:
Խնայում եմ քո նոր զարթնած սիրտը միայն
Տարիքն առած ինձ պես մեկի խելառ սիրուց,
Ինչպես որ հին, նստած գինուց,
Անփորձները շուտ են հարբում
Եվ շատ ուշ են ուշքի գալիս: angel

 
adminԱմսաթիվը: Ուրբաթ, 04.02.2011, 13:53 | Հաղորդագրություն # 2
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
Արթնացում

Անդորր է այգում: Ծառերը մեղմիկ
Բամբասանքներ են փսփսում իրար,
Զույգեր են քայլում սահուն, անաղմուկ…
Սպասում եմ քեզ, գիշեր է, ամառ:

Հավատում եմ ես իմ բարի հույսին
Եվ փնտրում եմ քեզ հայացքով ագահ.
Թեկուզ հոգնատանջ ննջում է այգին,
Բայց շատրվանը խշշում է. «Կգա՜ա՜»:

Լուսինն իր դեղին օրորն է ցանում,
Շիթ – շիթ քամվում է հավատս հսկա,
Եվ շատրվանն է կարծես հարցնում
Մեղավոր ու մեղմ խոխոջով. «Չեկա՞վ»: dry


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
adminԱմսաթիվը: Ուրբաթ, 04.02.2011, 13:53 | Հաղորդագրություն # 3
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
Ես քեզ սիրում եմ՝արդեն կարող եմ
ոչ թե շշնջալ աղոթքի նման, ՝այլ՝
բարձրաձայնել՝,
կարող եմ նայել քո աչքերի մեջ՝
ու հանդարտ հալվել՝.
հալվել քնքշանքից՝ու անհուն սիրուց՝
այն սիրուց,՝որը՝զարկն է իմ սրտի՝
հոսքն է իմ արյան.այն սիրուց,՝որը
կրակի նման շիկացրել է ողջ էությունս՝
դարձել ինձ համար գոյության իմաստ՝
ու երջանկություն,՝
դարձել լուսաբաց կյանքի՝արշալույս՝
դարձել է կենաց անմահական ջուր՝
որ այրվող սրտիս՝հրդեհն է մարում՝,
որ կարոտ աչքից արցունք է քամում՝
որ՝խենթացնում է բայց և ապրեցնում՝
Ես՝սիրում եմ քեզ՝... love


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
adminԱմսաթիվը: Ուրբաթ, 04.02.2011, 13:54 | Հաղորդագրություն # 4
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
Սիրտն իմ այսօր կարծես տխուր է,

Միտքն իմ այսօր կարծես աղոտ է,

Չեմ տեսել ես քեզ երկար ժամանակ,

Այստեղ սպասում եմ ես քեզ միայնակ,

Չգիտեմ կգաս,թե դու արդեն մոռացել ես ինձ,

Չգիտեմ սիրում ես,թե դու արդեն ատում ես ինձ,

Չգիտեմ Աստված իմ թե ինչ մտածեմ,

Միգուցե դու ինձ երբեք չես սիրել,

Միգուցե կարծել ես թե ես անկեղծ չեմ,

Միգուցե կարծել ես թե քեզ եմ խաբել,

Բայց ո'չ սիրելիս,դու իմացիր միշտ,

Որ քեզ սիրել եմ ու կսիրեմ ընդմիշտ... heart


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
adminԱմսաթիվը: Ուրբաթ, 04.02.2011, 13:54 | Հաղորդագրություն # 5
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
Որտեղ ես այժմ, հեռավոր իմ վիթ,
Արդյոք զգու՞մ ես, որ ինչ-որ մի սիրտ
Այրվում քեզ համար, մոխրանում տխուր,
Նորից է ծնվում կարոտից վճիտ,-
Նորից այրվելով սպասում գալուդ,
Նորից է կանչում և ձեզ, իմ հույսեր,
Եվ ձեզ, երազներ, ետ բերեք անսուտ
Իմ ջահելության ցնորքն անստվեր... cry


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
adminԱմսաթիվը: Ուրբաթ, 04.02.2011, 13:55 | Հաղորդագրություն # 6
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
Ես մեղավոր չեմ, որ աչքերս միշտ քեզ են որոնում,
Բոլոր ձայներում քո ձայնն եմ լսում,
Որ սիրտս ինձ լսել չի ուզում,
Նա համաձայն է միշտ տխուր ապրել,
Բայց նա ուզում է միայն քեզ սիրել:
Սիրո թևերով անվերջ ճախրում է, փնտրում է նա քեզ,
Ես մեղավոր չեմ,
Որ արևն էլ չի կարող ջերմացնել այնքան,
Որքան հուշերս ինձ քեզ հիշեցնող,
Այնքան քիչ, բայց թանկ իմ սրտի համար,
Որ օվկիանոսն էլ անծայր-անսահման
Իմ սիրո դիմաց կաթիլ է թվում,
Ներիր ինձ, իմ սեր, ես մեղավոր չեմ,
Որ ՔԵԶ ԵՄ ՍԻՐՈՒՄ angel


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
adminԱմսաթիվը: Ուրբաթ, 04.02.2011, 13:57 | Հաղորդագրություն # 7
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
Ինձնից մի տար,իմ ունեցած վերջին հույսը,

Ես խնդրում եմ,

Տխուր կյանքիս վերջին հույսը ինձնից մի տար,

Ես ապրում եմ լոկ նրանով:

Ինձնից մի տար իմ ունեցած վերջին լույսը,

Վերջին լույսի խավար շողը`

Ես խնդրում եմ, ինձնից մի տար:

Ինձնից մի տար իմ ունեցած վերջին շունչը,

վերջին շնչիս խուլ հոքոցը. ինձնից մի տար:

Ինձնից մի տար իմ ունեցած միակ սիրտը,

միակ սրտիս վեչջին զարկը.

Ես խնդրում եմ ինձնից մի տար: cry


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
adminԱմսաթիվը: Ուրբաթ, 04.02.2011, 13:57 | Հաղորդագրություն # 8
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
Այնպես սիրիր, որ իմ սիրտը
Անվերջ թնդա,
Որ այլ աչքեր եթե ժպտան,
Չնկատեմ ու լուռ անցնեմ...
Սիրիր այնպես, որ արթնանամ
Քեզ տեսնելու տենչանքով լի,
Որ երբ քնեմ` քեզ երազիս
Այցելելու համար միայն...
Այնպես սիրիր, որ խենթանամ,
Այնպես սիրիր, որ արբենամ...
Սիրիր այնպես, ինչպես...
Ես... Քեզ.... sad


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
adminԱմսաթիվը: Ուրբաթ, 04.02.2011, 13:57 | Հաղորդագրություն # 9
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
Թե գնում ես, այնպես գնա,
Որ քեզանից իմ հոգու մեջ
Հետք չմնա...
Թե մնում ես, այնպես մնա,
Որ իմ սրտի ամեն անկյուն
Քեզնով լցվի ու լիանա...
Թե սիրում ես, այնպես սիրիր,
Որ հիանամ,
Որ հայացքիդ հանդիպելիս
Մի պահ կիանքից անէանամ,
Որ չլսեմ ոչ մի --ուկ,
Չտարբերեմ ցերեկ ու մութ,
Որ տաք լինի ցուրտ ձմռանը,
Եվ զովանամ շոգ ամռանը... dry


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
adminԱմսաթիվը: Ուրբաթ, 04.02.2011, 13:58 | Հաղորդագրություն # 10
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
Կյանքն էլ նման է այս ավտոբուսին,
Ոմանք իջնում են, ոմանք բարձրանում,
Ոմանք նստած են անհոգ ու հանգիստ,
Ոմանք կանգնելու տեղ են որոնում...
Ոմանք դռներից կախվել են հազիվ,
Ոմանք գնում են միայն մեկ կանգառ,
Կյանքն էլ նման է այս ավտոբուսին'
Պետք է վճարել գնալուդ համար...
Հողագնդի պես օրորվում կամաց,
Գնում գալիս է նոր մարդկանցով լի
Ու եթե վթար պատահի հանկարծ'
Կանգնած ու նստած էլ չի հարցնի...

Կյանքն էլ նման է այս ավտոբուսին,
Եկեք մտածենք ապրելու մասին... smile


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
adminԱմսաթիվը: Ուրբաթ, 04.02.2011, 13:58 | Հաղորդագրություն # 11
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
Միշտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբար…
Թե կուզես ՝ լռի՛ր,
Թե կուզես՝ ոռնա,
Թե կուզես՝ ծամիր սեփական լեզուդ,
Թե կուզես՝ խցիր բերանդ բարձով,
Թե կուզես՝ ոտքով հարվածիր բարձին.
Հավատացյալ ես՝ հայհոյիր աստծուն,
Հավատացյալ չես՝ աստծուն հավատա,
Թե կուզես՝ ուզիր է՛լ չուզել-իզուր,
Թե կուզես՝ ուզիր է՛լ չապրել- իզուր…
Ու եթե կուզես, ապրելն այս է հենց,
Եվ սերն իսկական հենց այս է որ կա.
-Պատահաբար են պատահում կյանքում,
Անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս... surprised


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
adminԱմսաթիվը: Ուրբաթ, 04.02.2011, 13:59 | Հաղորդագրություն # 12
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
Ես քեզ սիրում եմ՝արդեն կարող եմ
ոչ թե շշնջալ աղոթքի նման, ՝այլ՝
բարձրաձայնել՝,
կարող եմ նայել քո աչքերի մեջ՝
ու հանդարտ հալվել՝.
հալվել քնքշանքից՝ու անհուն սիրուց՝
այն սիրուց,՝որը՝զարկն է իմ սրտի՝
հոսքն է իմ արյան.այն սիրուց,՝որը
կրակի նման շիկացրել է ողջ էությունս՝
դարձել ինձ համար գոյության իմաստ՝
ու երջանկություն,՝
դարձել լուսաբաց կյանքի՝արշալույս՝
դարձել է կենաց անմահական ջուր՝
որ այրվող սրտիս՝հրդեհն է մարում՝,
որ կարոտ աչքից արցունք է քամում՝
որ՝խենթացնում է բայց և ապրեցնում՝
Ես՝սիրում եմ քեզ՝... heart


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
adminԱմսաթիվը: Ուրբաթ, 04.02.2011, 13:59 | Հաղորդագրություն # 13
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
Մի՛ մոռացիր ինձ ...

Մնաս բարով, իմ խե՛նթ երազ,
Ի մ քա՛ղցր ցավ, բարով մնաս...
Մի՛ մոռացիր գարունը մեր,
Որ մեզ բերեց անմար հուշեր:
Ռեալ է սա, թե մի ցնորք
Ասել դա չի կարող որ ոք,
Ցնորք իմ խենթ, բարով մնաս,
Ինձ կհիշես, լուռ կժպտաս:
Ր ոպե անգամ չմոռանաս՝
Ինչպես անցան օրերը այս,
Նրանք հոգումդ թող ապրեն,
Ձյան պես նստեն, հուշեր բերեն… cry


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
adminԱմսաթիվը: Ուրբաթ, 04.02.2011, 13:59 | Հաղորդագրություն # 14
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
Իսկական կյանքը սեր է և մերժում...
Կրկնվեր նորի՜ց... կրկնվեր կրկի՜ն...
Թող ես տանջվեի ավելի անհույս,
Թող շշնջայի. «Անաստված, անխիղճ»,
Միայն կրկնվեր ժամանակն այն լույս,
Եվ ես կասեի. «Ապրում եմ, ապրում»:

Ուժգին սիրողը մերժված է լինում...
Լիներ մի անտառ, անդուռ մի անձավ,
Մի գետակ, կածան ու մի բուռ լուսին,
Եվ դու ասեիր. «Զարթնի՛ր, լուսացավ»,
Եվ դու ասեիր. «Հոգնած ես, քնի՜ր»,
Եվ դու ասեիր. «Սիրում եմ, սիրու՜մ»:

Մերժված սիրողը ուժգին է սիրում...
Տարիներ հետո կգաս դու նորից,
Նորից կժպտաս, և ես քեզ կասեմ.
_ Լքի՛ր ինձ, հոգի՛ս, լքի՛ր ինձ, սեր իմ,
Ես ցանկանում եմ հավիտյան սիրել...
Գուցե հենց դա էլ մերժու՞մ է կոչվում: angel


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
adminԱմսաթիվը: Ուրբաթ, 04.02.2011, 14:00 | Հաղորդագրություն # 15
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
Չես ասի ոչ մի բառով

Ա՜խ, նորից «Բարի՛ ճամփա»,
Ա՜խ նորից «Մնա´ս բարով»…
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով:

Գնում ես , չես էլ ասւմ,
Թե մեկ էլ երբ ես գալու,
Եկար էլ ի՞նչ իմանամ`
Ու՞մ մոտ ես մեղքդ լալու:

Ների՛ր ինձ դու, իմ բարի,
Իմ խելոք և իմ համառ,
Հարկադիր այս ծիծաղի
Եվ թաքուն լացի համար:

Գնում ես, էլ ի՞նչ ասեմ,
Սովոր եմ, կդիմանամ,
Թող կուրծքս մի քիչ ցավի,
Որ սրտիս տեղն իմանամ:

Մի տեսակ տագնապ կա,որ
Չես ասի ոչ մի բառով,
Ա՜խ,նորից «Բարի՛ ճամփա»
Ա՜խ, նորից «Մնա՛ս բարով»... wink


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
Ֆորում » Ժամանցի համար » Սեր և հարաբերություններ » ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ♥ ♥ ♥ՍԻՐՈ ♥ ♥ ♥ ՄԱՍԻՆ (Այստեղ գրում ենք սիրո մասին բանաստեղծություններ)
  • Страница 1 из 4
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • »
Поиск: