[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Ֆորում » Սպորտ » Ֆուտբոլ » Ռեալ Մադրիդ (Արքայական ակումբի երկրպագուների համար նախատեսված ֆորում)
Ռեալ Մադրիդ
adminԱմսաթիվը: Չորեքշաբթի, 05.01.2011, 18:12 | Հաղորդագրություն # 1
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
Ռեալ Մադրիդ ՖԱ (իսպաներեն՝ Real Madrid Club de Fútbol, անգլերեն՝ Madrid Royal Football Club, առավել հայտնի որպես Real Madrid, Los Blancos, Los Merengues) իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է։ Ստեղծվել է 1902 թվականին, մասնակցում է Լա Լիգա- ին և համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ակումբը, ունի ռեկորդային 31 հաղթանակ Լա Լիգա-ում, 17 Կոպա դել Ռեյ (արքայական գավաթ) և ռեկորդային ինը ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա գավաթ։
Ակումբն իր խաղերը անցկացնում է Սանտիագո Բերնաբեու ստադիոնում, որը գտնվում է Մադրիդում։ Դեկտեմբերի 23-ին 2000 թվականի, ՖԻՖԱ-ն Ռեալին պարգևատրեց "20-րդ դարի լավագույն ակումբ" մրցանակով։ Ռեալը ամենահաջողակ ակումբն է ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի պատմության մեջ` իր ինը Չեմպիոնների Լիգա գավաթներով և երկու ՈՒԵՖԱ-ի գավաթներով։
Ռեալը աշխարհի ամենահարուստ ակումբն (€351 միլիոն) է եկամուտի կողմից, և երկրորդ ամենաարժեքավորը, և €950 միլիոն արժեր 2008 թվականին։ Դա նաև ամենահայտնի, և ամենամեծ ֆուտբոլային ակումբներից է։ smile


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
adminԱմսաթիվը: Չորեքշաբթի, 05.01.2011, 19:42 | Հաղորդագրություն # 2
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
1896 թվականին ստեղծվեց <<Ֆուտբոլ Սքայ>> ֆուտբոլային ակումբը` դառնալով մադրիդյան ակումբի հիմքը: Սակայն պաշտոնական ամսաթիվը ակումբի ստեղծված համարվում է 1902թ. մարտի 6-ը, երբ Պադրոս և Խուլիան Պալասիոս եղբայրների կողմից բացվեց << Madrid Football Clwb >> ակումբը : 1920 թվականի հունիսի 29-ին Իսպանիայի թագավոր Ալֆոնս XIII ակումբին շնորհեց Արքայական տիտղոսը, ինչը իսպաներեն հնչում է Ռեալ: Այստեղից է գալիս ակումբի անվանումը` Ռեալ Մադրիդ: Առաջին իսկ տարիներից թիմը առաջատարների շարքերում է եղել,և արդեն 1903-ին Ռեալը դուրս է գալիս Իսպանիայի գավաթի եզրափակիչ, որտեղ սակայն պարտվում է Բիլբաոի Ատլետիկին: Մի քանի տարի անց հեղինակավոր այդ մրցանակը երկար տարիներ իր տեղը գտավ մադրիդյան ակումբում: 1905-ից 1908թթ-ները Ռեալը չորս տարի անընդմեջ հաղթող ճանաչվեց Գավաթում: Իսկ երկրի առաջնությունում, որն առաջին անգամ անցկացվեց 1928 թվականին, թիմը երկու տարի շարունակ 1932-ից 1933 թվականները հաղթեց Պրիմերիայում:
[խմբագրել]1950-ից 1980-ական թվականներ
Ռեալի վերելքը կարելի է համարել 1950-ական թվականները: 1950-ական թվականների կեսերին Եպվրոայում որոշեցին ստեղծել աշխարհամասի ֆուտբոլի ֆեդերացիա, որն կկարգավորեր ինչպես ակումբային, այնպես էլ հավաքականների մակարդակով առայնություններ: ԵՎ հենց Ռեալը դարձավ Եվրոպայի չեմպիոնների գավաթի անդրանիկ խաղարկության հաղթողը 1954/55թթ մրցաշրջանում: Այդ ժամանակից սկսած թիմը 5 տարի շարունակ հաղթող ճանաչվեց հեղինակավոր այդ առաջնությունում: Եվրոպական հաջողություններին զուգընթաց, ակումբը նաև անպարտելի էր Իսպանիայի ներքին առաջնությունում,1954-ից մինչև 1969թթ-ը նրանք 12 անգամ չեմպիոն ճանաչվեցին երկրում: Ռեալը 15 տարի անընդմեջ իրավունք ստացավ հանդես գալ Չեմպիոնների Լիգայում: Առաջին անգամ, որը դա նրանց չհաջողվեց մասնակցել Լիգային եղավ 1970թ-ը:Ռեալի անպարտելի կազմում այդ ժամանակ հանդես էին գալիս Եվրոպայի լավագույն խաղացողները` Ալֆրեդո Դի Ստեֆանո (Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը 1957-ից 1959թթ), ֆրանսիացի Ռայմոն Կոպան (1958 թվականի Ոսկե Գնդակի դափնեկիր), հունգար Ֆերենց Պուշկաշը (1960 թվականի երկրորդ տեղ զբաղեցրած Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ), Ֆրանսիսկո Հենտոն: 1960-ական թվականներին թիմ տեղափոխվեցին Խոսե Սանտամարիան, Ամանսիոն, Պիրին: Երբ այս լեգենդար խաղացողները ավարտեցին իրենց կարիերան, Ռեալը կամաց-կամաց սկսեց զիջել իր դերքերը Եվրոպական ասպարեզում:
1980-1990-ական թվականներ
Հաջորդ վերելքին ակումբի երկրպագունեչին պահանջվեց սպասել 20 տարի, երբ թիմ եկան Էմիլիո Բուտրագենոյի գլխավորությամբ` Միչելը, Ուգո Սանչեսը, Մանոլո Սանչեսը, Մարտին Վասկեսը և Միգել Պարդեսան: Նրանք հաղթեցին անընդմեջ ՈՒԵՖԱ-ի գավաթը (1984-ից 1986թթ) և 5 անգամ դարձան Իսպանիայի չեմպիոն: Չեմպիոնների Լիգայում 7-րդ հաղթանակի հիմքը դրեց իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն, ով ակումբ հրավիրեց Ռոբերտո Կարլոսին, Սեեդորֆին, Միյատովիչին, Շուկերին, Պանուչիին: Այս խաղացոցները Ռաուլի, Հիերոյի, Ռեդոնդոյի, Կանիսարեսի հետ միասին կազմեցին թիմի կորիզը և արդեն նոր մարզիչը գերմանացի Յուպ Հայկեսի գլխավորությամբ 1997/98թթ. մրցաշրջանում հաղթող ճանաչվեցին Չեմպիոնների Լիգայում: Սակայն Պրիմերայում այդ տարի թիմը գրավեց 4-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում և Հայնկեսը հրաժարական տվեց: Նրան փոխարինեց հոլանդացի Գուս Հիդինգը: Հոլանդացին երկար ժամանակ չմարզեց Արքայական ակումբը, նա Մադրիդում մնաց մինչև 1999 թվականի փետրվար:


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
adminԱմսաթիվը: Չորեքշաբթի, 05.01.2011, 19:57 | Հաղորդագրություն # 3
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
Նոր ժամանակներ

Ռեալ Մադրիդ 2010/11
Հիդինգի հեռանալուց հետո, թիմը սկսեց մարզել ուելսցի մասնագետ Ջոն Թոշակը, ում հեռացրեցին ակումբից այդ տարվա նոյեմբերին: Թիմը վստահեցին իսպանացի Վիսենտե Դել Բոսեին, ով իր ֆուտբոլային կարիերայի մեծամասնությունը անցկացրել էր Ռեալում: Դել Բոսկեն Իսպանիայի առաջնությունում այդքան էլ հոջողություններ չունեցավ, 8-րդ հորիզոնականից թիմը բարձրացավ 5-րդ հորիզոնականը: Սակայն Արքայական ակումբին բերեց իր թվով 8-րդ չեմպիոնությունը Չեմպիոնների Լիգայում: Ակուբի նոր նախագահ ընտրվեց Ֆլորենտինո Պերեսը, ով որոշեց ակումբում հավաքել ֆուտբոլային «Աստղերի»: Առաջին ձեռք բերումը եղավ պորտուգալացի Լուիշ Ֆիգոն, ով թիմ տեղափոխվեց Ռեալի դարավոր մրցակից Բարսելոնից, ռեկորդային 71 մլն եվրոյով: Մեկ տարի անց ակում եկավ ֆրանսիացի Զիենդին Զիդանը, էլ ավելի մեծ տրանսֆերային գումարով` 75 մլն եվրոյով: Եվս մեկ տարի անց Մադրիդ եկան Ռոնալդոն, 2003 թվականի ամռանը Բեքհեմը, 2004թ-ին` Օուենը: Այդպիսով 2004/05թթ մրցաշրջանում միևնույն ակումբում խաղում էին միանգամից 4 ֆուտբոլիստներ, ովքեր «Ոսկե գնդակի» դափնեկիրներ էին` Ռոնալդո (1997 և 2002թթ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ), Զինեդին Զիդան(1998թ), Լուիշ Ֆիգո(2000թ), Օուեն(2001թ): «Աստղերի» այդ բույլը սկսեցին անվանել «Գալակտիկոս»: Պերեսի 5 տարի ղեկավարելու ժամանակահատվածում Արքայական ակումբը երկու անգամ հաղթող ճանաչվեց Պրիմերայում և մեկ անգամ Չեմպիոնների Լիգայում: Ֆլորենտինո Պերեսի հեռանալուց հետո ակումբի նոր նախագահ ընտրվեց Ռամոն Կալդերոնը: Նոր ղեկավարի գործելաոճը տարբերվում էր նախորդից: Կալդերոնի նպատակը չէր հավաքել ակումբում աստղերի, չնայած իր նախընտրական քաչոզարշավում խոստանում էր ձեռք բերել «Մանչեսթերի» կիսապաշտպան Քրիստիանո Ռոնալդոին, ինչը նրա մոտ չստացվեց: Ռամոնի ղեկավարման տարիներին ակումբից հեռացան Ռոբերտո Կառլոսը, Բեքհեմը, Ռոբինիոն, Ռոնալդոն: 2009թ-ին Կալդերոնը հրաժարական տվեց, կապված մեծ աղմուկ հանած 2006թ-ի ընտրությունների կեղծելու մեջ: Նրա 4 տարիների ղեկավարման ընթացքում Ռեալը երկու անգամ չեմպիոն դարձավ Իսպանիայում և մեկ անգամ հաղթեց Իսպանիայի Սուպերգավաթում: 2009թ-ի հունիսի 1-ին Պերեսը նորից ստանձնեց ակուբի նախագահի պաշտոնը, ի դեպ առանց քվեարկության, քանի որ նրա բոլոր մրցակիցները հանեցին իրենց թեկնածությունը ընտրություններում: Նա սկսեց նոր «Գալակտիկոսի» ստղծումը: Առաջին քայլը,որ նա կատարեց դա Զինեդին Զիդանին իրեն խորհրդականի պաշտոնում նշանակելը եղավ: Հունիսի 9-ին երկար բանակցություններից հետո Պերեսը ձեռք բերեց իտալական «Միլանից» բրազիլացի կիսապաշտպան Կակային 68 մլն եվրոյով: Պայմանագիրը նախատեսված էր 6 տարի ժամկետով: Դա առաջին աստղային ձեռք բերումը եղավ: Հետո եղավ 2008 թվականի Աշխարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Քրիստիանո Ռոնալդոի տեղափոխությունը Արքայական ակումբ, ում համար Պերեսը վճարեց «Յունայթեդին» 80 մլն ֆունտ ստերլինգ: Հետո եկան Ռաուլ Ալբիոլը («Վալենսիայից» 15 մլն եվրո), Արբելոայի և Ալոնսոյի (երկուսն էլ «Լիվորպուլից», համապատասխանաբար 4 և 30 մլն եվրո), Բենզեմայի (Լիոնից 35 մլն եվրո) որանսֆերները: Չնայած այդ ձեռքբերումների ակումբը այդպես էլ չկարողացավ ոչ մի լուրջ մրցանակ նվաճել: 2009/10թթ մրցաշրջանում թիմը գրավեց 2-րդ հորիզոնականը` առաջ թողնելով «Բարսելոնին», այն դեպքում, երբ Սուպերկլասիկոյի երկու հանդիպումներում էլ նրանք պարտվեցին «Բարսային»: Չեմպիոնների Լիգայում նույնպես անհաջող հանդես եկան և 1/8 եզրափակիչից ստիպված եղան հրաժեշտ տալ առաջնությանը: Իսկ Իսպանիայի գավաթում նրանք արդեն իսկ առաջին տուրում պարտվեցին երկրի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ալկորիկոնին»: Մրցաշրջանի ավարտից հետո ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց Մանուել Պելեգրինին և նշանակվեց նոր մարզիչ` պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն:

Ռեալ Մադրիդ
Նոր սկսվող մրցաշրջանից առաջ Պերեսը իր նախորդ ձեռքբերումների համեմատ ավելի համեստ գտնվեց, նա տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսեց 70 մլն եվրո և թիմ տեղափոխվեցին փորձառու պորտուգալացի պաշտպան Ռիկարդո Կարվալյոն, իսպանացիներ` Պեդրո Լեոնը և Սերխիո Կանալեսը, գերմանացիներ` Մեսուտ Օզիլը և Սամի Խեդրան, արգենտինացի Անխել Դի Մարիան: Սակայն ակումբից հեռացավ վերջին 20 տարիների խորհրդանիշ Ռաուլ Գոնսալոսը, ով տեղափոխվեց գերմանական «Շալկե-04»: mellow


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
adminԱմսաթիվը: Չորեքշաբթի, 05.01.2011, 20:03 | Հաղորդագրություն # 4
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
Ներկա կազմ

Հուլիսի 29, 2010
N° Դիրք Խաղացող
1 ԴՊ Իկեր Կասիլյաս
2 ՊՇ Ռիկարդո Կառվալյու
3 ՊՇ Պեպե Ֆերեիրա
4 ՊՇ Սերխիո Ռամոս
5 ԿՊ Ֆերնանդո Գագո
6 ԿՊ Մուհամադու Դիարա
7 ՀՐ Քրիստիանո Ռոնալդո
8 ԿՊ Ռիկարդո Կակա
10 ԿՊ Լասանա Դիարա
11 ԿՊ Էստեբան Գրաներո
N° Դիրք Խաղացող
13 ԴՊ Եժի Դուդեկ
14 ԿՊ Չաբի Ալոնսո
15 ՊՇ David Matheos
16 ՀՐ Սերխիո Կանալես
18 ՊՇ Ռաուլ Ալբիոլ
19 ՊՇ Էզեկիել Գարայ
20 ՀՐ Գոնսալո Իգուաին
21 ԿՊ Պեդրո Լեոն
22 ՀՐ Անխել դի Մարիա


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
adminԱմսաթիվը: Չորեքշաբթի, 05.01.2011, 20:06 | Հաղորդագրություն # 5
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
«Ոսկե գնդակի» դափնեկիրներ

Գալակտիկոս

Ռաուլ Գոնսալես Բլանկո (1994-2010)
Լուիս Ֆիգո (2000-2005)
Զինեդին Զիդան (2001-2006)
Ռոնալդո (2002-2007)
Դեվիդ Բեքհեմ (2003-2007)
Մայքլ Օուեն (2004-2005)
Ռոբինյո (2005-2008)
Ռուդ վան Նիստելռոոյ (2006-2010)
Արիյեն Ռոբբեն (2007-2009)
Ռոբեռտո Կառլոս (1996-2007)
Իկեր Կասիլիաս (1999-)
[խմբագրել]Հայտնի ֆուտբոլիստներ

Արգենտինա
Ֆերնանդո Ռեդոնդո (1994-2000)
Սանտիագո Սոլարի (2000-2005)
Վալտեր Սամուել (2002-2004)
Եստեբան Կամբիասո (2004-2006)
Ֆերնանդո Գագո (2006-?)
Գոնսալո Իգուաին (2007-?)
Խավյեր Սավիոլա (2007-2009)
Եզեկիլ Գարայ (2009-?)
Անխել դի Մարիա (2010-?)
Բրազիլիա
Ռոբերտո Կառլոս (1996-2007)
Սավիո (1997-2002)
Ֆլավիո Կոնսեսաո (2000-2002)
Ռոնալդո (2002-2007)
Ռոբինյո (2005-2008)
Ժուլիո Բապտիշտա (2005-2008)
Սիսինյո (2005-2007)
Մարսելո (2007-?)
Կակա (2009-?)
Ֆրանսիա
Քրիստան Կարամբեու (1998-2001)
Նիկոլյա Անելյկա (1999-2000)
Կլոդ Մակելելե (2000-2003)
Զինեդին Զիդան (2001-2006)
Լասսանա Դիարրա (2009-?)
Քարիմ Բենզեմա (2009-?)
Անգլիա
Ստիվ Մակմանեման (1997-2003)
Դեվիդ Բեքհեմ (2003-2007)
Ջոնատան Վուտգեյտ (2003-2006)
Մայկլ Օուեն (2004-2005)
Իտալիա
Անտոնիո Կասսանո (2006-2007)
Ֆաբիո Կանավառո (2006-2009)
Իսպանիա
Ալֆրեդո դի Ստեֆանո (1953-1964)
Ֆրանցիսկո Խենտո (1953-1971)
Հեկտոր Ռիալ (1954-1961)
Մարկիտոս (1954-1962)
Ֆերենց Պուշկաշ (1958-1966)
Ամանսիո (1962-1976)
Սանտիլլանա (1971-1988)
Միչել (1981-1996)
Ֆերնանդո Հիերրո (1989-2003)
Ռաուլ Գոնսալես (1994-2010)
Գուտի (1995-2010)


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
adminԱմսաթիվը: Չորեքշաբթի, 05.01.2011, 20:08 | Հաղորդագրություն # 6
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
Առաջնություններ

Հայրենական
Լա Լիգա[3]
Շահողներ (31 - ռեկորդ): 1931–32, 1932–33, 1953–54, 1954–55, 1956–57, 1957–58, 1960–61, 1961–62, 1962–63, 1963–64, 1964–65, 1966–67, 1967–68, 1968–69, 1971–72, 1974–75, 1975–76, 1977–78, 1978–79, 1979–80, 1985–86, 1986–87, 1987–88, 1988–89, 1989–90, 1994–95, 1996–97, 2000–01, 2002–03, 2006–07, 2007–08
Երկրորդ տեղ (17): 1928-29, 1933-34, 1934-35, 1935-36, 1941-42, 1944-45, 1958-59, 1959-60, 1965-66, 1980-81, 1982-83, 1983-84, 1991-92, 1992-93, 1998-99, 2004-05, 2005-06
Կոպա դել Ռեյ
Շահողներ (17): 1904–05, 1905–06, 1906–07, 1907–08, 1916–17, 1933–34, 1935–36, 1945–46, 1946–47, 1961–62, 1969–70, 1973–74, 1974–75, 1979–80, 1981–82, 1988–89, 1992–93
Երկրորդ տեղ (19): 1902-03, 1915-16, 1917-18, 1923-24, 1928-29, 1929-30, 1932-33, 1939-40, 1942-43, 1957-58, 1959-60, 1960-61, 1967-68, 1978-79, 1982-83, 1989-90, 1991-92, 2001-02, 2003-04
Սուպերկոպա դե Իսպանիա
Շահողներ (7): 1988, 1989*, 1990, 1993, 1997, 2001, 2003
Երկրորդ տեղ (3): 1982, 1995, 2007
(* Հաղթել են Կոպա դել Ռեյ և Լա Լիգա)
Կոպա դե լա Լիգա
Հաղթողներ (1): 1984–85
Երկրորդ տեղ (1): 1982-83
[խմբագրել]Եվրոպական
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա[4]
Հաղթողներ (9 - record): 1955–56*, 1956–57, 1957–58, 1958–59, 1959–60, 1965–66, 1997–98, 1999–00, 2001–02.
Երկրորդ տեղ (3): 1961-62, 1963-64, 1980-81
(* Առաջին անգամ հաղթողներ)
Ինտերկոնտինենտալ գավաթ[5]
Շահողներ (3): 1960, 1998, 2002
Երկրորդ տեղ (2): 1966, 2000
ՈւԵՖԱ գավաթ
Շահողներ (2): 1984–85, 1985–86
ՈւԵՖԱ գավաթ հաղթողների գավաթ
Երկրորդ տեղ (2): 1970-71, 1982-83
ՈւԵՖԱ սուպերգավաթ
Շահողներ (1): 2002
Երկրորդ տեղ (2): 1998, 2000


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
adminԱմսաթիվը: Չորեքշաբթի, 05.01.2011, 21:38 | Հաղորդագրություն # 7
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
ՌՈՆԱԼԴՈՒՆ ԱՆԿԱՍԵԼԻ Է. 60 ԳՈԼ 61 ԽԱՂՈՒՄ

Այս մեկուսկես տարում ռոնալդուն արդեն խփել է 60 գոլ անցկացրած 61 խաղերում ու արդեն իսկ տեղ է զբաղեցրել ակումբի լավագույն ռմբարկուների թվում: Ռոնալդուից ամենաշատը տուժել է «Ռասինգը»` 5 անգամ, իսկ այս ամենից հետո Ռոնալդուն փորձելու է գերազանցել Ուգո Սանչեսի ու Սարրայի ռեկորդը` 38 գոլ:

Ռոնալդուն լավագույն ձևով է արդարացնում այն միլիոնները, որ իր համար վճարվել են` խփում է գոլեր: Ռոնալդուն «Ռեալի» կազմում անցկացրել է 61 խաղ ու խփել է 60 գոլ, ինչը միջին ցուցանիշով կազմում է գրեթե մեկ գոլ մեկ խաղում (0.98): Այս զարմանահրաշ ցուցանիշը ակումբի պատմության մեջ լավագույնն է. նույնքան խաղերում Պուշկաշը խփել է 55 գոլ, Դի Ստեֆանոն` 52, Պահինյոն` 50, Ռոնալդոն (բրազիլացի)` 43 գոլ:

Ռոնալդուն տարբեր ձևերով է իր գոլերը հեղինակում: Այս մրցաշրջանում նա դարձել է պոկերի հեղինակ` խփել է 4 գոլ «Ռասինգին», ու հեթ-տրիկ է գրանցել «Ատլետիկի» հետ խաղումու գավաթի խաղարկության «Լևանտեի» հետ խաղում: Բացի այդ Ռոնալդուի հարվածներից հետո երկուական գոլ են ընդունել սեփական դարպասը «Խետաֆեն», «Վալենսիան», «Հերկուլեսը», «Մալագան», «Դեպորտիվոն» ու «Այաքսը»:

Անցած տարի «Մալյորկան» այն թիմն էր, որին Ռոնալդուն 3 գոլ խփեց, բացի այդ նա մեկ խաղում 2 գոլ խփեց «Մարսեյլին» ու «Խերեսին» (երկու թիմերին էլ երկու անգամ), «Օսասունային», «Խետաֆեին» ու «Մալագային»: Ընդհանուր առմամբ 25 թիմերից, որ փորձել են դիմակայել Ռոնալդուի դեմ, միայն 4-ին է դա հաջողվել` «Սպորտինգին», «Բարսային», «Ատլետիկին» ու «Ռեալ Սոսյեդադը» (տուգանայինից գոլը գրանցվել է Պեպեի հաշվին):

Ռոնալդուն հիմա փորձելու է գերազանցել Ուգո Սանչեսի ու Սարրայի ռեկորդը` 38 գոլ մեկ մրցաշրջանում: Իսկ մինչ այս Ռոնալդուն իր 60 գոլերը խփել է հետևյալ կերպ. 26 գոլ աջ ոտքով, 11 գոլ ձախ ոտքով, 10 գոլ 11 մետրանոցից, 9 գոլ տուգանայինից, 4 գոլ գլխի հարվածով:


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
adminԱմսաթիվը: Չորեքշաբթի, 05.01.2011, 21:42 | Հաղորդագրություն # 8
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
Պորտուգալացին ակումբից պահանջումէ 5 մլն աշխատավարձ, ինչքան և ստանում է Բենզեման, բայց ակումբը առաջարկում է 3.5 մլն և պայմանագրի երկարաձգում մինչև 2015 թվականը:

«Մանչեսթեր Յունայթեդը» օգտվելով այս փակուղուց` առաջարկ է արել Պեպեին ու այդպիսով ավելի է բարդացրել իրավիճակը:

Համաձայն բրիտանական ԶԼՄ-ների սըր Ալեքսը անձամբ է ուզում գնել խաղացողին, քանի որ ցանկանում է ամրացնել հետին գիծը, քանի որ մշտական վնասվածքները ու Ռիո Ֆերդինանդի պատկառելի տարիքը (32) անընդհատ խանգարում են թիմին, իսկ երիտասարդ խաղացողները, օրինակ Քրիս Սմոլինգը, ով երեկ խաղում էր մեկնարկային կազմում, չեն կարողանում բավարարել բազմափորձ մարզչին:

Պեպեի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2012 թվականը, բայց ակումբը լրջորեն մտադրված է երկարաձգել այն մինչև 2015 թվականի հունիսի 30-ը ու բարձրացնել խաղացողի աշխատավարձը, որը կհավասարվի մի շարք այլ խաղացողների աշխատավարձերին:

Պեպեի միակ պահանջը 5 մլն եվրո աշխատավարձ ստանալն է, այնքան, որքան և Ֆլորենտինոն տալիս է Բենզեմային, բայց ակումբը կտրականապես հրաժարվում է այդքան տալ ու առաջարկում է 3.5 մլն եվրո:

Ակումբի ղեկավարությունը ի դեմս Վալդանոյի ու Պերեսի դեռևս անցած հոկտեմբերին հանդիպել են խաղացողի գործակալ Խորխե Մենդեսի հետ, բայց երկարաձգումը հետաձգվել է, բայց հիմա երկու կողմերն ել ուզում են նոր համաձայնագիր կնքել, բայց ոչ ամեն գնով, ինչնել որպես զենք փորձում են օգտագործել այլ եվրոպական ակումբներ իրենց նպատակը իրականացնելու համար:

Ֆերգյուսոնը, ով ցանկանում է գնել պորտուգալացուն, կարողացել է Գլեյզերներին համոզել վճարել այդքան աշխատավարձ ու հիմա ակումբի տերերը փորձում են բավարարել մարզչի պահանջները:

Եթե այսպես շարունակվի ու պայմանագիրը չերկարաձգվի, ապա «Մանչեսթերը» փորձ կանի իր մոտ տեղափոխել Պեպեին ու այդպիսով լուծել թիմի խնդիրները:


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
adminԱմսաթիվը: Չորեքշաբթի, 05.01.2011, 21:44 | Հաղորդագրություն # 9
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
ԲՈՒՖՖՈՆԸ ՎԵՐՋԻՆ ՏԱՍՆԱՄՅԱԿԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆ Է, ԿԱՍԻԼՅԱՍԸ ԵՐԿՐՈՐԴՆ Է

Լավագույնները դեմ առ դեմ. երկուսն էլ իրենց հավաքականների ավագներն են:

Բուֆֆոնը, ով 2010 թվականը անցկացրեց վնասվածքները բուժելով, հավաքել է 182 միավոր ու առաջ է անցել Իկեր Կասիլյասից, ով հավաքել է 177 միավոր:

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը Ֆուտբոլի վիճակագրության ու պատմության միջազգային կոմիտեի (IFFHS) կողմից ճանաչվել է վերջին տասնամյակի լավագույն դարպասապահ ու առաջ է անցել Իկեր Կասիլյասից: Կասիլյասը, ով երեկ երրորդ անգամ անընդմեջ դարձավ տարվա լավագույն դարպասապահ, փոքր ինչ զիջել է Ջիջիին, ում ավելի արժանի են համարել տալ այս կոչումը, չնայած որ տարբերությունը շատ մեծ չէ:

Այսպիսով Բուֆֆոնը, ով վերջին տարին վնասվածքների պատճառով գրեթե չէր խաղում, 182 միավոր է հավաքել ու առաջ է անցել 177 մավոր հավաքած Իկեր Կասիլյասից: Երկւոսն էլ մեծ վարպետներ են ու վերջին տասնամյակում համապատասխանաբար 4 և 3 անգամ ստացել են աշխարհի լավագույն դարպասապահի մրցանակը: Երրորդ տեղում է չեխ Պետր Չեխը 138 միավորով, իսկ նրան հետևում են Էդվին Վան Դեր Սարը (105) ու Օլիվյեր Կանը (99): Ինչ վերաբերվում է ևս մեկ իսպանացի Վիկտոր Վալդեսին, ապա նա 9-րդ տեղում է 64 միավորով, Պեպե Ռեյնան 12-րդն է 54 միավորով, իսկ Սանտյագո Կանիսարեսը 18-րդն է 35 միավորով: IFFHS-ի կողմից այս ցուցակում ընդգրկվել են նաև Անդրես Պալոպը, Դավիդ Դե Խեան ու Մանուել Ալմունիան:

1. Բուֆֆոն (Իտալիա) 182 Միավոր
2. Իկեր Կասիլյաս (Իսպանիա) 177
3. Պետր չեխ (Չեխիա) 138
4. Էդվին Վան դեր Սար (Հոլանդիա) 105
5. Օլիվյեր Կան (Գերմանիա) 99
6. Նելսոն դե Խեսուս Է Սիլվա «Դիդա» (Բրազիլիա) 90
7. Յենս Լեհման (Գերմանիա) 72
8. Ռոբերտո Կառլոս Աբոնդանսիերի (Արգենտինա) 68
9. Վիկտոր Վալդես (Իսպանիա) 64
10. Ժուլիո Սեզար (Բրազիլիա) 63


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
adminԱմսաթիվը: Չորեքշաբթի, 05.01.2011, 21:46 | Հաղորդագրություն # 10
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
ԴԻԱՐԱՆ ՈՒԶՈՒՄ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ «ՄԱԼԱԳԱ», ԻՍԿ ԼԱՍԸ` ՍՏԱՆԱԼ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

Մալիցի կիսապաշտպանը հայտնել է ակումբին և նրա երկրպագուներին, որ առաջարկ ունի «Մալագայից» և խնդրել է թույլ տալ իրեն հեռանալ թիմից: Լասը խնդրել է, որ իրեն վաճառեն մեկ ուրիշ թիմի կամ էլ թարմացնեն պայմանագիրը և բարձրացնեն աշխատավարձը:

Մահամադուն և Լասը ֆուտբոլիստներ են, որոնք ունեն բավականին շատ առաջարկներ այլ ակումբներից և կարող են ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լքել թիմը: Մալիացի կիսապաշտպանը հայտնել է ակումբին և նրա երկրպագուներին, որ առաջարկ ունի «Մալագայից» և խնդրել է թույլ տան, որպեսզի դուրս գա թիմից: «Ռեալը» դեռ չի ստացել առաջարկ «Մալագայից», սակայն ֆուտբոլիստին հայտնել է, որ ազատ է և կարող է բանակցել ցանկացած թիմի հետ: Սակայն Մադրիդից դուրս գալու դռները կարող են փակվել մալիացու համար, եթե Լասը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լքի թիմը:

Ֆրանսիացու հետ կապված լարված իրավիճակը մտահոգություն է ստեղծել թիմում: Երեկ Լասսը ունեցել է 3 ժամ տևողությամբ հանդիպում ակումբի ղեկավարության հետ և եղել է շատ պահանջկոտ: Ֆրանսիացի հենակետայինը ունի առաջարկ Ֆերգյուսոնից և կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Չհեռանալու համար նա խնդրել է թարմացնեն պայմանագիրը և բարձրացնեն աշխատավարձը: Լասը ընդամենը մի բան է ուզում` զգալ իրեն ապահով «Ռեալում», և դա է միայն անհրաժեշտ թիմում մնալու համար:


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
adminԱմսաթիվը: Չորեքշաբթի, 05.01.2011, 21:47 | Հաղորդագրություն # 11
admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 193
Մրցանակներ: 2
Համբավ: 1
Կարգավիճակ: Օֆլայն
«ԿԱՍՏԻԼՅԱՅԻ» ՄԱՐԶԻՉ ԱԼԵԽԱՆԴՐՈ ՄԵՆԵՆԴԵՍԸ ՀԵՌԱՑՎԱԾ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Ինչպես հաղորդում է AS-ը, «Ռեալի» ղեկավարությունը անհաջող ելույթներից հետո որոշել է հեռացնել աշխատանքից Ալեխանդրո Մենենդեսին, իսկ նրան ամենայն հավանականությամբ կփոխարինի Տրիլ Ալբերտոն, ով անցած տարի մարզում էր «Ռեալի» «Խուվենիլ Ա» պատանեկան թիմըւ ու նրա հետ դարձավ չեմպիոն իր լիգայում:

«Ռեալը» որոշել է հրաժարվել Ալեխանդրո Մենեդեսի ծառայություններից: Մենեդեսի թիմը զբաղեցնում է 10-րդ տեղը Սեգունդա Բ դիվիզիոնի առաջին խմբում, իսկ այն պայմաններում, երբ նա վերջին 6 ամիսներին չի կարողանում կարգավորել թիմի խաղը, ակումբը, որ ցանկանում է ավելի հզոր կանտերա ունենալ, չէր կարող նրան պահել:

Որպես Ալեխանդրո Մենենդեսի փոխարինող ամենայն հավանականությամբ կնշանակվի Տորիլ Ալբերտոն, ով մարզում է «Խուվենիլ Ա-ն» ու անցած տարի իր թիմի հետ հաղթել է առաջնությունում, Չեմպիոնների լիգայում ու դարձել է գավաթի խաղարկության փոխչեմպիոն:

Մենենդեսը «Ռեալ» եկել է Վիգոյից ու փոխարինել է Ռամոն Մարտինեսին: Իսկ մինչև 2006-07 թվականները նա մարզել է «Ռեալի» մանկապատանեկան թիմերը: Բայց կանոնակարգը խախտելու համար նա հեռացվել է աշխատանքից Միչելի (ով երեկ մրցում էր «Ռեալի» դեմ) որոշմամբ, ով այդ ժամանակ զբաղեցնում էր վերահսկիչի պաշտոն:

Հետո նա «Սելտա» ակումբ տեղափոխվեց ու նրա երկրորդ թիմի հետ միասին դուրս եկավ Սեգունդա Բ, որում է`լ հետագայում գրավեց 8-րդ տեղը: «Սելտայի» գլխավոր թիմի մարզիչ Անտոնիո Լոպեսի հեռացումից հետո նա դարձավ թիմի մարզիչ ու 5 խաղ անցկացրեց Սեգունդայում, բայց նրա ցուցադրած արդյունքները շատ համեստ էին: Նրա թիմը 12-րդ տեղից իջավ մինչև 16-րդ տեղ ու կրեց 2 պարտություն, երկու ոչ ոքի խաղաց ու միայն մեկ անգամ հաղթեց:

2008-09 մրցաշրջանում նա վերադարձավ «Սելտա Բ» ու թիմին թույլ տվեց փլեյ-օֆֆ փուլում խաղալ, ինչը ակումբի գլխավոր նպատակն էր: Նրա արդյունքները շատ լավն էին ու դա օգնեց նրան փոխարինել Ռամոն Մարտինեսին, ով Ֆլորենտինոյի գալուց հետո զբաղվում էր «կաստիլյայի» մարզչկան աշխատանքներով:


Եվ ցավոք սրտի այնպես պատահեց,որ գայլը գառին կերավ իսկապես:
 
Ֆորում » Սպորտ » Ֆուտբոլ » Ռեալ Մադրիդ (Արքայական ակումբի երկրպագուների համար նախատեսված ֆորում)
  • Страница 1 из 1
  • 1
Поиск: