Главная » Статьи » ԱՐՁԱԿ

Խոսքի վերլուծությունը
Մի մարդ գնում է իր վարպետի մոտ և ասում. 
- Վարպետ, գիտեք` ի
՞նչ է այսօր քո մասին ասել ընկերդ:
- Սպասիր, - կանգնեցնում է Ուսուցիչը,- խնդրում եմ, նախքան շարունակելդ, ասելիքդ վերլուծիր երեք կողմից:
- Երեք կողմի
՞ց:
- Ինչ-որ բան ասելուց առաջ պետք է երեկ կողմից այն վերլուծել:  Նախ վերլուծենք ճշմարտության տեսանկյունից: Դու համոզված ես, որ այն ինչ պետք է ասես ճշմարտություն է:
- Ոչ, ես պարզապես այն լսել եմ…
- Շատ լավ, ուրեմն դու չգիտես ճիշտ է դա թե ոչ: Ուրեմն վերլուծենք հաջորդ` բարության տեսակետից: Այն ի
՞նչ դու ուզում ես ասել իմ ընկերոջ մասին, լավ բան է:
- Ոչ, ընդհակառակը:
- Ուրեմն դու ուզում ես նրա մասին ի
՞նչ որ վատ բան ասել, չնայած, որ համոզված չե՞ս, թե որքանով է ասելիքդ ճշմարիտ: Փորձենք երրորդ կողմով վերլուծել` որքանո՞վ է օգտակար ասելիքդ:  Այդքան անհրաժեշտ է ինձ լսել այն, ինչ դու ցանկանում ես ասել: 
- Ոչ, դրա կարիքը չկա:  
- Այսպես ուրեմն,- եզրափակեց, Ուսուցիչը- այն ինչ դու ուզում ես ինձ ասել` ոչ ճշմարիտ է, ոչ բարի է, ոչ էլ դրա կարիքը կա: 
Ուրեմն էլ ինչո
՞ւ պիտի լսեմ ասելիքդ:
Категория: ԱՐՁԱԿ | Добавил: admin (12.10.2011)
Просмотров: 690 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]