fileF9lh31

Կար մի աշխարհակալ իշխանավոր: Նա ուներ մի շատ գեղեցիկ տղա: Իշխանավորն ասաց, թե գեղեցիկ աղջիկ կառնեմ, որ կին լինի իմ որդուն՝ իմ գահը ժառանգող գեղեցիկ թոռներ ունենամ: Գնաց բերեց մի գեղեցիկ հարս, և դեռ թոռ չէր ունեցել, երբ որդին մեռավ ու հարսը մնաց: Նա ինքը կամեցավ հարսին առնել և հարցրեց իմաստուններին, թե կա՞ իրավունք: Նրանք ասացին, թե իրավունք չկա, որ հայրը հարսին առնի: Նա չկամեցավ լսել նրանց, գտավ մի լավ իմաստուն, որ նրա սիրելին էր, և այդ իմաստունն ասաց իշխանավորին.

—Աշխարհում յոթանասուներկու ազգ կա, և նրանցից ո՛չ մեկին չի հասնում, իսկ քեզ կհասնի:

Եվ իմաստունն ասաց.

— Վախենում եմ պատճառն ասել, որովհետև կսպանես ինձ:

Նա երդվեց չպատժել նրան, եթե պատճառն ասի:

Այն ժամանակ իմաստունն ասաց.

—Որովհետև դու ամեն ազգից դուրս ես. քեզ վրա իշխանություն չկա, ինչ կամենաս՝ կարող ես անել:

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ

 

thumb.php

Մի աղքատ գյուղ եկավ ու մտավ գյուղի եկեղեցին, որ խարխուլ էր և անձրևի ժամանակ կաթում էր: Աղքատը անձրևից թրջվել էր: Նա քաղցած էր, հագել էր պատառոտուն զգեստ, դողում էր, հոգնել էր ճանապարհից: Ներս մտավ քահանան, սկսեց ժամ ասել: Առավ ավետարանը և կարդաց այն էջը, ուր գրված էր, թե օտարական էի՝ ընդունեցիք ինձ, մերկ էի՝ հագցրիք ինձ, քաղցած էի՝ կերակրեցիք ինձ, ծարավ էի՝ հագեցրիք ինձ:

Աղքատը լսեց և ուրախացավ. «Այս ինձ համար է ասված, շուտով կկատարեն իմ կամքը»: Քահանան ժամն արձակեց ու գնաց տուն, աղքատին թողեց եկեղեցու մեջ և հոգ չտարավ նրա մասին: Աղքատը մտածեց. «Այն գիրը, որ կարդաց, սուտ էր»: Առավ ավետարանը, վրան քար դրեց և սուզեց ջրի մեջ: Քահանան եկեղեցի գալով, ավետարանը չգտավ և աղքատին ասաց.

— Ո՞ւր է ավետարանը: Աղքատն ասաց քահանային.

— Ի՞նչ ես անում սուտ ավետարանը, ես տարա ջուրը գցեցի:

Քահանան բարկանալով սկսեց ծեծել աղքատին: Աղքատն ասաց.

— Ինչո՞ւ ես ծեծում ինձ, անիրավ, եթե հավատում ես, թե ավետարանն աստծու ճշմարիտ խոսքն է, ապա ինչո՞ւ չես կատարում նրա կամքը: Որովհետև ես օտարական եմ, և ինձ չեք ընդունում, մերկ եմ, և ինձ չեք հագցնում, քաղցած եմ՝ չեք կերակրում, ծարավ եմ՝ ջուր չեք տալիս: Մի՞թե աստված այդ բաների պակասությունն ուներ և այդ ամենն իր համար ասաց:

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ

 

dziԵզը և ձին խոսեցին իրար հետ: Եզն ասաց.

— Դու ով ես, կամ ի՞նչի պետք ես:

Ձին ասաց.

— Ես ձին եմ, ինձ թագավորները, իշխանները և պարոնները զարդարում են ոսկով և արծաթով ու բազմում են ինձ վրա:

Եզն ասաց.

— Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետև ես եմ վաստակում, չարչարվում և հոգնում, իսկ դու և քո թագավորն ուտում եք: Բոլոր մարդիկ ուտում են իմ վաստակը, եթե չվաստակեմ, դու և քո թագավորն իսկույն կմեռնեք: Եվ դու երախտամոռ մի լինիր:

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ

 

edgՀավաքվեցին թռչունները և ասացին, թե ում ձայնը զորավոր է, նրան մեզ թագավոր դնենք, որպեսզի պատերազմի ժամին կանչի մեզ:

Կռունկը երկինք բարձրացավ և գոչեց. նրան հավանեցին թռչունները և օծեցին թագավոր:

էշը եկավ և ասաց.

— Ա՛յ, եթե ինձ ոտի տակ անեիք, որ նրա փոխարեն ե՛ս բարձրանայի, դուք կլսեիք, թե ում ձայնն է զորավոր:

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ  
   




axvesՈւղտը, գայլն ու աղվեսը եղբայրացան և ճանապարհ ընկան: Ճանապարհին գտան մի բլիթ հաց և միմյանց ասացին, թե ով ավագ է, թող նա ուտի: Եվ սկսեցին ասել իրենց տարիքը: Աղվեսն ասաց.

— Ես այն աղվեսն եմ, որի անունը Ադամը դրեց:

Գայլն ասաց.

— Ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ:

Ուղտը տեսնելով, որ նրանք իրենից ավագ դուրս եկան և հացը պիտի ուտեն, հացը բերանն առավ և բարձրացնելով՝ ասաց.

— Մի՞թե ես երեկվա տղան եմ, որ այսչափ մեծացրել եմ իմ սրունքները:

Եվ սկսեց հացն ուտել: Իսկ աղվեսը և գայլը ցատկելով նրա շուրջը, ոչինչ չկարողացան անել և փախան:

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ

 

timthumb.phpՄի իմաստուն և աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ: Մահվան ժամին նա կանչեց որդիներին և ասաց.

— Ո՛վ զավակներ, իմ նախնիները շատ գանձ են թողել մեր այգում, բայց ես ձեզ ցույց չեմ տա նրա տեղը: Այդ գանձը կգտնի նա, ով շատ աշխատի և խոր փորի:

Հոր մահից հետո որդիներն սկսեցին աշխատել մեծ եռանդով և խորն էին փորում, որովհետև յուրաքանչյուրն աշխատում էր, որ ինքը գտնի գանձը:

Այգին սկսեց աճել ու զորանալ, առատ բերք տվեց և նրանց հարստացրեց գանձերով:

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ

 

200908261102425Առյուծը հիվանդացավ, և բոլոր կենդանիները եկան նրան տեսության, միայն աղվեսն ուշացավ: Արջը չարախոսեց նրան, իսկ աղվեսը դռան ետևից լսեց և ներս ընկնելով, թավալվեց առյուծի առաջ:

Առյուծն ասաց աղվեսին. «Բարի ժամի չեկար, գարշելի, ասա ինձ, ինչո՞ւ ուշացար»:

Աղվեսն ասաց. «Մի՛ բարկանար, բարի թագավոր, երդվում եմ քո գլխով, որ քո առոդջության համար այցելեցի շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեցի, բայց իմացա դեղը քո բժշկության»:

Եվ առյուծն ասաց. «բարի եկար, իմաստուն կենդանի, ի՞նչն է քո դեղը»:

Աղվեսն ասաց. «Խիստ պիտանի է և դյուրին. բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծր վրա, մորթին իսկույն ցավը կհանի հիվանդից»:

Առյուծը հրամայեց, բռնեցին արջին և սկսեցին մորթին հանել: Իսկ նա վայում էր և ուժեղ ոռնոց արձակում:

Աղվեսն ասաց. «Այդ ամենը քեզ և նրան, ով արքունիք մտնելով կչարախոսի մեկին»:

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ

 

freedom-from-gaysԿար մի թագավոր և ուներ մի սիրելի օձ, որն ամեն օր նրան բերում էր մի կարմիր դահեկան: Թագավորն ունեցավ մի մանուկ, որին սնուցում էր գահի վրա: Նա օձը նետում էր մանկան պարանոցով, և օձն ու մանուկը այդպես խաղում, էին: Երբ մանուկը մեծացավ, մի անգամ խաղի ժամանակ սուրը հանեց, կտրեց օձի պոչը և գետին գցեց: Օձը զայրացավ, խատեց մանուկին, և մանուկն իսկույն մեռավ: Օձը գնաց օտար երկիր: Երբ թագավորը եկավ ու տեսավ մանուկին օձի թույնից սևացած ու մեռած, օձի պոչը գետնին ընկաց, իմացավ, որ իր մանուկն է թրով կտրել օձի պոչը: Նա սգաց որդուն, տարավ թաղեց գերեզմանում: Անցավ մի առ ժամանակ, և թագավորը խնդրատուներ ուղարկեց այն օձի մոտ և ասաց.

— Գիտեմ, որ առաջ իմ որդին է ծռություն արել. նա կտրել է քո պոչը, ապա դու կծել ես նրան: Ինչ որ եղավ՝ եղավ, և իզուր գնացիր: Արի, և մենք առաջվա նման կսիրենք իրար ու միասին կապրենք:

Իսկ օձը պատասխան տվեց և ասաց.

— Այդպես չէ. քանի որ ես պիտի նայեմ իմ պոչի վրա, իսկ դու քո որդու գերեզմանին, ուրեմն մեր միջից թշնամությունը չի վերանա: Լավն այն է, որ դու և ես իրարից հեռանանք, որպեսզի ուրիշ մեծ չարիքներ չծնվեն մեր մեջ:

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ

 
318-005Մի թագավոր մի որդի ուներ: Նա հրամայեց նայիպներին, թե ամեն օր ձեզնից մեկը թող տանի իմ որդուն և պատվի: Եվ տանում էին:

Մի օր մի նայիպ պատվելու էր տարել թագավորի որդուն: Երեկոյան նրան տարավ թագավորի տունը և ինքը գնաց:

Թագավորի որդին խիստ գինով էր: Նա հարբած դուրս եկավ ընկավ աղբանոցը և մեռավ:

Թագավորը հրամայեց, թե իմ իշխանության ներքո ինչքան այգի կա փակեք և կարասները կոտրատեք: Այդպես արին:

Մի այրի կին մի որդի ուներ: Նա պահեց իր հնձանն ու գինին: Ամեն առավոտ ու երեկո հացի վրա երկու թաս գինի էր տալիս որդուն:

Այրի կնոջ որդին մի գիշեր դուրս եկավ, սպանեց թագավորի առյուծին: Թագավորն առավոտյան հրամայեց՝ եթե իմ առյուծին սպանողը գա և ինձ պատմի՝ նրան չեմ պատժի:

Եկան այրի կինը և նրա որդին:

Թագավորը նրան հարցրեց, թե ինչպե՞ս սպանեցիր առյուծին: Նա ասաց, թե գիշերով դուրս եկա, հանդիպեցի առյուծին և սպանեցի: Մայրն ասաց, թե նրան գիշերով է սնուցել և պատմեց, թե ինչպես է գինով սնուցել:

Թագավորը հրաման արձակեց, թե այգի տնկեք և գինին այնպես խմեք, որ առյուծ սպանեք, ոչ թե աղբանոցում մեռնեք:

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ

 

05

Առյուծը, գայլը և աղվեսը եղբայրացան ու որսի ելան: Գտան մի խոյ, մի մաքի և մի գառ: ճաշի ժամին առյուծն ասաց գայլին, թե բաժանիր մեր մեջ այդ որսը: Գայլն ասաց.

— Ո՛վ թագավոր, աստված արդեն բաժանել է. խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին: Առյուծը բարկանալով ապտակ զարկեց գայլի ծնոտին: Գայլի աչքերը դուրս թռան, և նա նստեց ու դառն լաց եղավ: Առյուծն ասաց աղվեսին, թե բաժանիր ոչխարները մեր մեջ: Աղվեսն ասաց.

— Ո՛վ թագավոր, աստված արդեն բաժանել է. խոյը քեզ՝ ճաշին, մաքին քեզ՝ հրամենքին, գառը քեզ՝ ընթրիքին:

Եվ առյուծն ասաց.

— Ո՛վ խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել: Աղվեսն ասաց.

— Ինձ սովորեցրին գայլի աչքերը, որ դուրս թռան:

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ

photo.phpՄի այրի կին ուներ տաս այծ և մի որդի: Ամեն օր որդին այծերը տանում էր արոտ, և մայրն ամեն օր մի շերեփ ջուր էր լցնում կաթի մեջ ու փոխ էր տալիս հարևաններին:

Եվ որդին մորն ասաց, թե ինչու ես այդպես ջուր լցնում կաթի մեջ ու փոխ տալիս հարևաններին: Մայրն ասաց.

— Որդի, մեր կաթը քիչ է, նրա համար եմ անում, որ մեր կաթը մի քիչ ավելի լինի, որ ձմեռը մեզ թացան լինի:

Իսկ մի օր, երբ որդին այծերն արոտ էր տարել, երկնքում ծնվեց մի փոքր ամպ, անձրև եկավ, հեղեղ եղավ և այծերը սրբեց լցրեց գետը: Որդին տուն եկավ արևով ու դատարկ, ձեռքին միայն փայտը:

— Որդի՛, ո՞ւր են այծերը, և ինչո՞ւ դու այսօր արևով եկար: Որդին ասաց.

— Մայրիկ, այն մի շերեփ ջուրը, որ խառնում էիր կաթին ու փոխ տալիս հարևաններին, հավաքվեց, հեղեղ դարձավ ու եկավ մեր այծերը տարավ, լցրեց գետը:


250px-Taiwan_2009_Tainan_City_Organic_Farm_Watermelon_FRD_7962Մի մարդ ընկույզի ծառի տակ ձմերուկ էր ցանել: Եվ պտուղի ժամանակ եկավ տեսավ մեծամեծ ձմերուկները և ծառին նայեց, տեսավ, որ ընկույզը մանր էր: Մարդն ասաց. "Տեր աստված, ինչ որ ստեղծել ես` ամենը կարգին է և մի բանի նման: Իսկ այս երկու պտուղը անկարգ են, բանի նման չեն":
Մարդն ասում էր, որ ընկույզի տեղ ձմերուկ պիտի լիներ ծառին և ընկույզը ձմերուկի թփի վրա: Եվ նա պառկեց ծառի տակ և նայեց ծառին և հանկարծ մի ընկույզ պոկվեց ծառից և շատ պինդ կպավ նրա ճակատին և ճակատը պատռեց  և արյունը ելավ:
Եվ մարդը վեր կացավ տեղից  և աղաղակեց. "Տեր աստված, ինչ որ ստեղծել ես, ամենը կարգին է և կատարյալ և ով չհավանի քո ստեղծածը, նրա ճակատը իմից վատ լինի, որովհետև ընկույզի տեղ ձմերուկ լիներ, ինձ պիտի սպաներ:"

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ

 

a-7447-bՄի հիմար և միամիտ մարդ ուներ մի դահեկան և առնելով դահեկանը գնաց քաղաք մի էշ գնելու և շրջեց քաղաքում  և շուկայում և չգտավ մի դահեկանի էշ, ապա կրկին եկավ շուկա և տեսավ մի մեծ ձմերուկ և հիացմամբ հարցրեց."Այս ի՞նչ է": Եվ վաճառականներն իմացան, որ նա հիմար է և ասացին, թե հնդու էշի ձու է և կհանի հնդու մեծ էշ:
Եվ ուրախանալով մարդը, տվեց դահեկանը և առավ հնդու էշի ձուն: Եվ վաճառականները նրան պատվիրեցին, թե ձեռքիդ զգույշ տար, թե չէ կկոտրվի և էշը միջից կփախչի:
Եվ ձմերուկը ձեռքին մարդն սկսեց գնալ զառիվայր ճանապարհով և նրա ոտքը սայթաքեց, ձմերուկը ձեռքից դուրս պրծավ և գլորվեց խիտ անտառի մեջ և անտառից մի նապաստակ վազեց և սկսեց փախչել, իսկ մարդը կարծեց, թե ձուն կոտրվել է և ահա էշը եղել և փախչում է: Եվ հետևից վազելով կանչում էր նապաստակին և ձայն էր տալիս. "Այ հնդու էշ...վայ ինձ մի փախչիր. քուռի, քուռի խնայիր ինձ և վերադարձիր":

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ

 

40669813322892724Մի զորավոր առյուծ նստել էր ճանապարհին և տեսակ-տեսակ գազաններ այդ ճանապարհով գալիս էին դողալով և անցնում: Առյուծը հարցրեց նրանց. "Ինչու՞ եք փախչում և ու՞մ ահից եք զարհուրած փախչում": Եվ նրանք ասացին.  "Փախիր և դու, որովհետև ահա գալիս է մարդը": Եվ առյուծն ասաց. "Ո՞վ է մարդը և ին՞չ է նրա ուժը և նրա կերպարանքը, որ փախչում եք նրանից": Եվ նրանք ասացին. "Կգա, կտեսնի քեզ և քեզ վայ կլինի":

Եվ ահա յուր հանդից եկավ մի հողագործ մարդ: Եվ առյուծն ասաց." Միթե՞ դու ես այն մարդը, որ փախցնում է գազաններին": Եվ նա ասաց. " Այո, ես եմ": Առյուծն ասաց. "Արի կռվենք": Մարդն ասաց. "Այո, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը` տանն են: Եկ նախ քեզ կապեմ, որպեսզի չփախչես, մինչև ես գնամ առնեմ իմ զենքը և ապա կռվենք": Առյուծն ասաց. "Երդվիր, որ կգաս և ես կլսեմ քեզ": Մարդն երդվեց և առյուծն ասաց. "Հիմա կապիր ինձ և գնա, շուտ դարձիր": Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապով կաղնու ծառին և ծառից կտրեց մի բիր և սկսեց զարկել առյուծին: Եվ առյուծը գոչեց."Եթե դու մարդ ես, ավելի խիստ և անխնա զարկիր իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վարվել":

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ

 

22Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստրերին` իրար մեջ խոսեցին.
- Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանց պատասխանեց.
- Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ և անօգուտ անվանում:

Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:
                                                                                                                                                                                              ԵԶՈՊՈՍ





                                                                                                                                                                                                                       

oslikՄի մարդ կալից գրաստով գարի էր կրում տուն:
Եվ քուռակը մոր հետ գնում էր և հետ դառնում: Իսկ տանը, ուր կրում էին գարին, մի խոզ կար կապած, որին գիրացնում էին: Եվ գարին անպակաս էր նրանից, որպեսզի ուտի և գիրանա:
Եվ քուռակն ասաց մորը. «Ինչու համար այն խոզը առանց աշխատանքի ուտում է գարին, որ մենք կրում ենք մեծ դժվարությամբ և մեզ, որ չարչարվում ենք, օրը մի անգամ են գարի տալիս»: Մայրն ասաց. «Լսիր, որդյակ և մի շաբաթ ևս համբերիր և ապա ես քեզ պատասխան կտամ, և քո աչքերով կտեսնես»: Եվ մի շաբաթ հետո էշը և քուռակը բեռով տուն էին գալիս, քուռակը մորից առաջ էր գնում և լսեց խռնչոցի ահագին ձայն, որովհետև խոզը մորթում էին: Եվ խրտնեց քուռակը և հետ փախավ դեպի մայրը, և մայրն ասաց. «Ինչ եղավ, քեզ, որդյակ, որ սոսկում ես, մի վախենար խոզից, որովհետև նրանից գարու հաշիվն են ուզում»:
Եվ դարձյալ եկան կալը՝ գարի կրելու: Եվ երբ բարձած վերադարձան տուն, քուռակը, բարձրացնելով ոտքի սմբակը, մորն ասաց. «Ով մայր, տես, թե ոտքիս չի փակչել գարու մի հատ, որ ինձանից էլ հաշիվ ուզեն, ինչպես խոզից»:

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ

 

Գայլերը ուզում էին հարձակվել ոչխարների հոտի վրա, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում, որովհետև շները պահպանում էին ոչխարներին: Նրանք որոշեցին խորամանկությամբ հասնել իրենց նպատակին և դեսպաններ ուղարկեցին ոչխարների մոտ` շներին հանձնելու առաջարկով. չէ՞ որ հենց նրանց պատճռով է թշնամանք առաջացել, և եթե շներին հանձնեն, ապա գայլերի և ոչխարների միջև խաղաղություն կհաստատվի: Ոչխարները գլխի չընկան թե դրանցից ի՛նչ է ծագելու, և շներին հանձնեցին:Եվ այն ժամանակ գայլերը, որ ավելի ուժեղացել էին, առանց դժվարության հաշվեհարդար տեսան անպաշտպան հոտի հետ:

ԵԶՈՊՈՍ
 

 

Աղվեսն ու հովազը վիճեցին, թե իրենցից ով է ավելի գեղեցիկ: Հովազը պարծեցավ իր նախշավոր մորթիով, բայց աղվեսը նրա պատասխանեց.
- Ես քեզանից շատ ավելի գեղեցիկ եմ, քանի որ ոչ թե մարմինս է նախշուն, այլ հոգիս է ճարտար ու ճկուն:

Առակս ցուցանե, որ խելքի նրբությունը մարմնի գեղեցկությունից լավ է:

ԵԶՈՊՈՍ
 

 

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն, կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, մնացած տեգով նշան բռնեց և վիրավորեց եղջերվին: Եվ զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:


Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց բարերարներին, որի համար և Աստված պատժում է նրանց:

ԵԶՈՊՈՍ




 

 

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներս, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ նա մեռավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:Առակս ցուցանե, որ աշխատանքը գանձ է մարդկանց համար:

 

 

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով, և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ հեռանալով` ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»:

Այսպես էլ որոշ մարդիկ, երբ հաջեղության չեն հասնում, քանի որ ուժ ու կարողություն չունեն, մեղքը գցում են պայմանների վրա:

ԵԶՈՊՈՍ
 

 

Իմաստուններից մեկը հարցում արավ ծառերին և ասաց .

- Ի՞նչն է պատճառը, որ դուք ինչքան բարձրանում եք, այնքան էլ խորը արմատներ եք գցում:Եվ ծառերը պատասխանեցին.
- Ինքդ իմաստուն լինելով, ինչպես է որ չգիտես , որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրելով մեզ վրա, դիմանալ հողմերի բռնությանը, եթե խորը արմատներ չգցենք: Տեսնում ես մեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որոնք թեպետ և բազմաճյուղ չեն, բայց դարձյալ քամիներին ընդդիմադրել չեն կարող, որովհետև խորը արմատներ չունեն: