Главная » 2011 » Հոկտեմբեր » 12 » Մենք մոռացել ենք, որ սիրում ենք միմյանց…
14:50
Մենք մոռացել ենք, որ սիրում ենք միմյանց…


Մի անգամ հոգիները նախքան կերպարանափոխվելը հավաքվում են ժողովի:
   Եվ Աստված հոգիներից մեկին հարցնում է.
- Ինչո
՞ւ ես դու ցանկանում գնալ Երկիր:
- Ես ուզում եմ ներել սովորել:
- Ո
՞ւմ ես դու պատրաստվում ներել: Տես ինչպիսի հոգիներ են քեզ շրջապատում` բոլորը մաքուր, լուսավոր, սիրող: Նրանք այնքան շատ են սիրում քեզ, որ այնպիսի բան չեն անի, որի համար դու պետք է ներես նրանց:
Նայում է Հոգին իր քույրերին. իրոք նա նրանց շատ է սիրում և այդ սերը փոխադարձ է:
- Բայց ես այնքան շատ եմ ուզում ներել սովորել:
Եվ նրան մոտենում է մեկ այլ Հոգի ու ասում.
- Մի տխրիր, ես քեզ այնքան շատ եմ սիրում, որ պատրաստ եմ քեզ հետ լինել Երկրում և օգնել զգալ, թե ինչ է ներելը: Ես այնտեղ կլինեմ քո ամուսինը և կդավաճանեմ քեզ, կխմեմ, իսկ դու կսովորես ինձ ներել:
Մեկ այլ հոգի է գալիս ու ասում.
- Ես էլ եմ քեզ շատ սիրում և կգամ քեզ հետ: Կլինեմ քո մայրիկը, կպատժեմ քեզ, կխարնվեմ քո անձնական կյանքին, կխանգարեմ քեզ` երջանիկ լինելուն, Իսկ դու կսովորես ինձ ներել:
Երրորդ հոգին է ասում.
- Իսկ ես կլինեմ քո լավագույն ընկերուհին և ամենապատասխանատու պահին կդավաճանեմ քեզ: իսկ դու կսովորես ինձ ներել:
Իսկ մեկ այլ հոգի էլ ասում է, որ կլինի նրա չար և անարդար կիսուրը:
Այսպիսով հավաքվում է միմյանց շատ սիրող հոգիների մի խումբ, որոնք կազմում են իրենց կյանքի սցենարը Երկրի վրա և կերպարանափոխվում են:

   Բայց պարզվում է, որ Երկրի վրա հիշել ԻՆՔԴ ՔԵԶ և քո պայմանավորվածության մասին, շատ դժվար է: Շատերը լուրջ ընդունեցին այս կյանքը ու սկսեցին նեղանալ ու չարանալ միմյանց հանդեպ` մոռանալով այն մասին, որ հենց իրենք են կազմել այդ սցենարը և ամենից կարևորը, որ բոլորը ՍԻՐՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ:

Категория: Սեր | Просмотров: 796 | Добавил: admin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]